Ավտովթար Երևանում․ կան վիրավորներ
Այսօր՝ ապրիլի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 12։50-ի սահմաններում Սամվել Սաֆարյան 11/1 հասցեի դիմաց բախվել են 21-ամյա Սերգեյ Խաչատրյանի վարած BMW մակնիշի և 22-ամյա Նորայր Սուքիասյանի վարած Mercedes C180 մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց և հարվածել երկաթե սյանը:
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Քննիչի հանձնարարականով՝ ավտոմեքենաները տեղափոխվում են ՊԾ Երևան քաղաքի գնդի պահպանվող հատուկ տարածք։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։