Լոնդոնը պատժամիջոցներ է սահմանել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարների դեմ
Մեծ Բրիտանիան Միացյալ Նահանգների և Եվրամիության հետ միասին երկուշաբթի օրը՝ ապրիլի 24-ին, պատժամիջոցներ է սահմանել Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարության ներկայացուցիչների նկատմամբ, հայտնում է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն:
«Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը և ԵՄ-ն այսօր նոր պատժամիջոցներ են հայտարարում իրանցի պաշտոնյաների դեմ, ովքեր պատասխանատու են մարդու իրավունքների ոտնահարման համար»,- ասվում է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարարության մամուլի հաղորդագրության մեջ։
Մասնավորապես, պատժամիջոցների տակ են հայտնվել ԻՀՊԿ-ի հրամանատարներ Մոհամմադ Նազար Ազիմին, Հաբիբ Շահսավարին, Մոհսեն Քարիմին և Ահմադ Քադեմը։