Ուկրաինական զորքերի և տեխնիկայի մեծ մասը դուրս է գալիս Բախմուտից․ El Mundo
Ուկրաինայի Զինված ուժերը Բախմուտից դուրս են բերել ուժերի հիմնական մասը, քաղաքում մնացել է ընդամենը մի երկու բրիգադ։
Այս մասին գրում է իսպանական El Mundo թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։
Իսպանացի լրագրողները հայտնում են, որ ուկրաինական տեխնիկայի հիմնական մասը դուրս է գալիս քաղաքից։