Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Համոզված եմ, որ պայքարելու և համախմբվելու մեր ներքին ցանկությունից ու կամքից շատ բան է փոխվելու. Ռուբեն Վարդանյան

1915-ից մինչև 1923 թվականը շարունակվող Հայոց ցեղասպանության տարիներին մենք կորցրեցինք ոչ միայն միլիոնավոր մարդկային կյանքեր, այլև հայրենիք, մշակույթ, պատմություն ու արժանապատվություն: Այսօր էթնիկ զտման ու ցեղասպանության սպառնալիքը կախված է Արցախի, այստեղ ապրող 120 հազար հայության, այդ թվում՝ շուրջ 30 հազար երեխաների վրա: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը:

Նա նաեւ նշել է. «Որպես ցեղասպանությունը վերապրածի թոռ՝ համոզված եմ, որ ոգեկոչելով մեր անմեղ զոհերի հիշատակը, կրելով այդ ցավը՝ մենք պետք է ոչ թե զոհի վիճակում մեզ զգանք, այլ հակառակը. անցյալի այդ ցավալի ժառանգությունը մեզ պետք է պայքարի ուժ տա, որը վերածելով հզոր էներգիայի՝ կկառուցենք մեր ապագան ու այլևս երբեք թույլ չենք տա մեր ազգի կյանքում նման էջերի կրկնությունը:

Համոզված եմ, որ պայքարելու և համախմբվելու մեր ներքին ցանկությունից ու կամքից շատ բան է փոխվելու: Անթույլատրելի է տուրք տալ միտումնավոր շրջանառվող այն նարատիվներին, թե մենք փոքր, անզոր ու թույլ ենք և ոչինչ չենք կարող անել: Անգամ ցեղասպանության տարիներին մենք ունեցել ենք պայքարի ու այդ պայքարի արդյունքում հաջողությունների օրինակներ:

Մենք կրկին, ինչպես ավելի քան 100 տարի առաջ, սպասում ենք միջազգային հանրության արձագանքին, սպասում, որ ուրիշները «խորը մտահոգություն հայտնելուց» բացի, կգան և մեր փոխարեն մի բան կանեն, մեզ կփրկեն այս արհավիրքից: Մինչդեռ անելիքը մեր ձեռքերում է. ուղղակի պետք է ազգովի համախմբվել Արցախը հայկական պահելու գաղափարի շուրջ, ծրագիր ու գործողություններ ունենալ ու գնալ առաջ, անել հնարավոր ու անհնարին առավելագույնը՝ Արցախը փրկելու համար: Ու իմ այս կոչը նաև այսօր աշխարհի տարբեր երկրներում Ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող ողջ հայությանն է ուղղված:

Ճիշտ ժամանակն է հիշելու Նժդեհի խոսքերը՝ ուղղված հայոց մտավորականությանը. «Պարտվեցինք, որովհետև մեր ցեղի ոգու բովանդակ ուժերն օգտագործելու փոխարեն հովանավորներ փնտրեցինք: Վաղը կկորչենք իսպառ, եթե մնացինք այս մտայնությամբ: Կփրկվենք, եթե ազատվենք նախապաշարումներից, եթե փորձենք ոտքի կանգնել, սակայն ոչ արտաքին դրդումով, օտարների ցանկութեամբ, այլ մեր ներքին, բնական, անզուսպ մղումով...»։