Ռուսաստանը Բաքվին և Երևանին կոչ է արել անհապաղ վերադառնալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին
Ռուսաստանը կոչ է անում Ադրբեջանին և Հայաստանին անհապաղ վերադառնալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին, Մոսկվան չափազանց անհանգստացած է Ղարաբաղում հրադադարի խախտման դեպքերի աճով, ասվում է ՌԴ ԱԳՆ-ի երկուշաբթի օրը տարածած հաղորդագրության մեջ։
«Ծայրահեղ մտահոգությամբ մենք արձանագրում ենք հրադադարի ռեժիմի խախտումների թվի աճ։ Կոչ ենք անում կողմերին անհապաղ վերադառնալ գոյություն ունեցող պայմանավորվածություններին»,- նշել են ՌԴ դիվանագիտական գերատեսչությունում։
«Մենք նաև զգուշացնում ենք արտաքին արևմտյան խաղացողներին և տեղական ռուսաֆոբ տարրերին, ովքեր աշխատում են իրենց պատեհապաշտ օրակարգի վրա, իրավիճակը սրելու փորձերից, այդ թվում՝ Ռուսաստանի դեմ նվաստացնող արշավի միջոցով», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ-ն։
Ռուսաստանը պատրաստ է Ադրբեջանին և Հայաստանին տրամադրել բոլոր անհրաժեշտ օգնությունը ինչպես քաղաքական մակարդակում, այնպես էլ տեղում՝ ռուսական խաղաղապահ առաքելության մասնակցությամբ, ասվում է ԱԳՆ հաղորդագրության մեջ։