Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Վազող տողեր

Հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ. Արցախի ԱԳՆ

Արցախի ԱԳՆ-ն հանդես է եկել հայտարարությամբ՝ Հայոց ցեղասպանության 108-րդ տարելիցի կապակցությամբ:

Հայտարարությունում ասվում է. «Ապրիլի 24-ին համայն հայությունը ոգեկոչում է Օսմանյան Կայսրությունում Հայոց Ցեղասպանության ավելի քան 1,5 մլն զոհերի հիշատակը։ 1915-1923 թթ. երիտթուրքերն ու քեմալական կառավարությունը մի քանի փուլով իրականացրեցին հայերի զանգվածային կոտորածներ ու բռնագաղթ։ Հայոց ցեղասպանությունը մասն էր Օսմանյան Կայսրության առաջնորդների որդեգրած պանթուրքիզմի քաղաքականության, որը նախատեսում էր նոր տարածքների բռնազավթում՝ բնիկ քրիստոնյա հայերի կոտորածների, թրքացման կամ բռնի տեղահանման միջոցով։

20-րդ դարի առաջին ցեղասպանությունը կանխելու անկարողությունը և անպատժելիությունը, ցավոք, հետագայում հանգեցրեցին նոր ցեղասպանությունների իրականացման։ Այսօր էլ, այդ դաժան ոճրագործությունից ավելի քան մեկ դար անց, հայ ժողովուրդը կրկին կանգնած է նոր ցեղասպանության վտանգի առաջ։

Ադրբեջանի ավտորիտար իշխանությունները, Թուրքիայի օժանդակությամբ, շարունակում են հայության դեմ վարել ցեղասպան քաղաքականություն։ Դրա վառ վկայությունն է Թուրքիայի անթաքույց աջակցությունն ու անմիջական մասնակցությունը 2020 թվականի սեպտեմբերին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիային։ 44 օր տևած պատերազմի ընթացքում օկուպացվեց Արցախի Հանրապետության տարածքի զգալի մասը, իրականացվեցին բազմաթիվ պատերազմական հանցագործություններ և միջազգային մարդասիրական իրավունքի կոպտագույն խախտումներ, այդ թվում՝ խաղաղ բնակիչների և ռազմագերիների դաժան սպանություններ, գլխատումներ, սպանվածների մարմինների պղծում և այլ անմարդկային արարքներ։

Շարունակելով Արցախի հայաթափման ծրագիրը՝ Ադրբեջանն ավելի քան 4 ամիս շրջափակման մեջ է պահում Արցախի 120 հազար բնակչությանը՝ կանգնեցնելով նրան բնաջնջվելու կամ հայրենիքը հարկադրաբար լքելու երկընտրանքի առջև։ Միևնույն ժամանակ, իր ցեղասպան քաղաքականությունն առաջ մղելու նպատակով, Ադրբեջանը շարունակում է միջազգային հանրության աչքի առջև և կրկին լիակատար անպատժելիության և ամենաթողության մթնոլորտում բոլոր հնարավոր միջոցներով խախտել Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքները։

Հայոց ցեղասպանության իրագործումից ի վեր միջազգային հանրությունը պարտավորություն է ստանձնել և մշակել է համապատասխան գործիքակազմ՝ կանխարգելելու ցեղասպանությունները և մարդու իրավունքների զանգվածային խախտումները՝ դրանց կրկնությունը բացառելու նպատակով։ Այսօր հրամայական է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից այդ գործիքակազմի կիրառումն Արցախի ժողովրդի որպես այդպիսին ոչնչացումը կանխելու և նրա հիմնարար իրավունքները պաշտպանելու համար։

Վերստին գլուխ խոնարհելով Հայոց ցեղասպանության սուրբ նահատակների հիշատակի առջև՝ վերահաստատում ենք մեր հանձնառությունը պատմական արդարության վերականգնմանը։