Ֆրանսիայում արգելել են էֆթանազիան
Ֆրանսիայի խորհրդարանը հավանություն է տվել էֆթանազիան արգելելու մասին օրինագծին, որը սակայն թույլ է տալիս անբուժելի հիվանդներին տալ ամոքիչ դեղամիջոցներ մինչև նրանց բնական մահը, միաժամանակ արգելելով էֆթանազիան: Այս մասին տեղեկացնում է interfax.ru:
«Նոր օրենքին համապատասխան, բժիշկները կկարողանան դադարեցնել բուժումը, որը պահպանում է հիվանդի կենսունակությունը: Նրանց թույլատրված է օգտագործել ցավազրկողներ և հանգստացնող դեղամիջոցներ: Յուրաքանչյուրը պետք է հնարավորություն ունենա ինքը որոշելու, ինչպես ապրել վերջին րոպեները»,-ասել է օրինագիծը հեղինակողներից մեկը` Ալեն Կլեյսը: