Նիկոլ Փաշինյանը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկի կանխելու ատելության նման «հանցագործությունները»․ Ադրբեջանի ԱԳՆ
Ադրբեջանական կողմը խստորեն դատապարտում է Երևանի Հանրապետության հրապարակում ջահերով երթի ժամանակ նախապես ծրագրված և կազմակերպված Ադրբեջանի և Թուրքիայի դրոշների այրումը։
Այս մասին իր Twitter-ում հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչ Այխան Հաջիզադեն։
«Հայաստանի կառավարությունը և վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է հրատապ միջոցներ ձեռնարկեն՝ կանխելու ատելության նման հանցագործությունները և այլատյաց քայլերը», - ընդգծել է դիվանագետը։