Սուդանի նախկին նախագահը փախել է բանտից
Սուդանի տապալված նախագահ Օմար ալ-Բաշիրը փախել է Քոբերի բանտից մեծ թվով բանտարկյալների ուղեկցությամբ, հայտնում է Al Araby-ն Twitter-ում։
Նշվում է, որ բանտի մոտ բախում է տեղի ունեցել բանակային ստորաբաժանումների և արագ արձագանքման ջոկատների միջև։
Սակայն ավելի վաղ հաղորդվում էր, որ բանտի վրա հարձակումից հետո ալ-Բաշիրը շարունակել է կալանքի տակ մնալ այլ բանտարկյալների հետ միասին։