Ուկրաինան չի հանձնի Բախմուտը․ Զելենսկի
Ուկրաինան չի կարող հրաժարվել Բախմուտ քաղաքի պաշտպանությունից, քանի որ դրա գրավումը ռուսներին կօգնի ընդլայնել ճակատը։
Այս մասին Al Arabiya-ին տված հարցազրույցում ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով, եթե ռուսական զորքերը գրավեն քաղաքը, դա կարող է կենտրոն դառնալ Դոնեցկի մարզի Կրամատորսկ և Սլավյանսկ քաղաքների դեմ նրանց հարձակման համար։
«Մենք չենք կարող հրաժարվել Բախմուտից, քանի որ այն կօգնի]ընդլայնել ռազմաճակատը և հնարավորություն կտա ռուսական զորքերին և Վագներին գրավել մեր ավելի շատ հողեր», - ասել է նա: