Ադրբեջանում երկրաշարժ է գրանցվել
Ադրբեջանում ապրիլի 22-ի երեկոյան երկրաշարժ է տեղի ունեցել։ Այդ մասին հայտնում են տեղական ԶԼՄ-ները:
Տեղեկատվության համաձայն՝ 3,6 մագնիտուդով երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով ժամը 18:42-ին Իսմայիլի շրջանում՝ Իսմայիլի կայարանից 14 կմ հարավ-արևմուտք։