Երևանը՝ մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների նախընտրած ուղղությունների թոփ 3-ում
Երևանը հայտնվել է մայիսյան տոներին ռուս զբոսաշրջիկների ամենահայտնի արտասահմանյան ուղղությունների թոփ 3-ում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով ոլորտի փորձագետներին: Փորձագետները վերլուծել են ապրիլի 28-ից մայիսի 10-ն ընկած ժամանակահատվածը։
Արտասահմանյան ուղղություններից ռուսաստանցիների շրջանում առավել պահանջված են Երևանը, Տաշքենդը, Բաքուն, Մինսկը, Բիշքեկը, գրում է գործակալությունը: