Տիգրան Սարգսյանը հրաժեշտ տվեց ԱՄՆ-ին
ԱՄՆ Պետդեպարտամենտի Արձանագրությունների պետ Փիթեր Սելֆրիջը հունվարի 27-ին ԱՄՆ կառավարության անունից պետքարտուղարությունում հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանի դեսպան Տիգրան Սարգսյանի հետ:
Դեսպան Սարգսյանն ընդգծել է Հայաստանի կառավարության հանձնառությունը Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ ունեցած երկկողմ հարաբերությունների եւ բարեկամական գործընկերության ամրապնդմանը:
«Մենք կիսում ենք միեւնույն արժեքները, հանդես ենք գալիս միևնույն սկզբունքների համար եւ աշխատում ենք միանման նպատակների հասնելու համար», – ասել է նա:
Միջոցառմանը ներկա են գտնվել պետքարտուղարի օգնականի տեղական Բրիջեթ Բրինքը, Հայաստանում ԱՄՆ նախկին դեսպաններ Մարի Յովանովիչը եւ Ջոն Էվանսը, պետդեպարտամենտի աշխատակիցներ, դիվանագիտական կորպուսի անդամներ, ամերիկահայ մի շարք կազմակերպությունների ներկայացուցիչներ:
Նշենք, որ Տիգրան Սարգսյանը ընտրվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ: