Ուկրաինան պատրաստվում է զանգվածային հրթիռային հարվածների
Ուկրաինայի հրամանատարությունը չի բացառում մայիսի 9-ին Ռուսաստանի կողմից զանգվածային հրթիռային հարձակում։
Այս մասին հայտարարել է Հարավային պաշտպանության ուժերի մամուլի ծառայության ղեկավար Նատալյա Գումենյուկը, հաղորդում են ուկրաինական լրատվամիջոցները։
Նրա խոսքով՝ ռուսներն այժմ կարող են հրթիռներ կուտակել նման հարձակման համար և այն իրականացնել իրենց համար «սուրբ ամսաթվին»,- նշել է նա։