Ես կհասնեմ ԱՄՆ-ի ամբողջական անկախությանը Չինաստանից․ Թրամփ
ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե իրեն հաջողվի հաղթել 2024 թվականի նախագահական ընտրություններում և կրկին դառնալ ամերիկյան վարչակազմի ղեկավարը, նա կհասնի Չինաստանից ԱՄՆ-ի ամբողջական անկախությանը։
Ելույթ ունենալով Ֆլորիդայում աջակիցների միջոցառման ժամանակ՝ Թրամփն ասել է.
«Երբ ես նորից նախագահ լինեմ, ես կհանեմ առևտրի ոլորտում Չինաստանի ամենաբարենպաստ կարգավիճակը: Նրանք չափազանց մեծ ուժ ունեն մեր երկրում, ես կհասնեմ ԱՄՆ-ի ամբողջական անկախությանը Չինաստանից»: