ՆԱՏՕ-ի պատվիրակությունը Բաքվում է
Ադրբեջանի պաշտպանության նախարարության և ՆԱՏՕ-ի միջև 2023 թվականի անհատական գործընկերության համագործակցության ծրագրի շրջանակներում տեղի է ունեցել խորհրդակցություն։
Ինչպես ասվում է Ադրբեջանի ՊՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ, առաջին օրը հյուրերին ներկայացվել են վարչական հարցերի վերաբերյալ տեղեկատվություն։
Միջոցառման ընթացքում ռազմաօդային ուժերի համապատասխան ստորաբաժանումներին ներկայացվել են ՆԱՏՕ-ի անդամների դասախոսություններն ու ծրագրերը։