Իսրայելին մտահոգում է Իրանի և հորդանանի հարաբերությունների կարգավորումը
Իրանի և Հորդանանի արտաքին գործերի նախարարներն անցյալ շաբաթ պայմանավորվել են հանդիպել որքան հնարավոր է շուտ՝ քննարկելու երկու երկրների հարաբերությունների զարգացումները, հաղորդում է The Jerusalem Post-ը։
Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտնել է, որ հորդանանի իր գործընկերոջ հետ հեռախոսազրույցում ԱԳ նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանը հաստատել է Իրանի մտադրությունը՝ զարգացնելու հարաբերություններն ու համագործակցությունը երկու երկրների միջեւ։
Վերջին մոտ 30 տարիների ընթացքում Հորդանանը գտնվել է ԱՄՆ ուղեծրում և եղել է Վաշինգտոնի ամենամոտ դաշնակիցը տարածաշրջանում: Այժմ տարածաշրջանում ԱՄՆ դիրքերի թուլացումը, հատկապես Սիրիայից և Աֆղանստանից ամերիկյան բանակի դուրսբերումից հետո, հանգեցրել է մերձավորարևելյան գոտում Իրանի ամրապնդմանը։
Իսրայելում, մտահոգված են Հորդանանի ու Թեհրանի մերձեցմամբ։