Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը պատրաստվում է դատական հայց ներկայացնել քաղաքագիտության դոկտոր Սեբաստիան Բուսուայի դեմ՝ կեղծ տեղեկություններ հրապարակելու համար

Բրյուսելում տեղակայված ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակը, որը Եվրամիության ղեկավար կառույցների հետ աշխատանքին զուգահեռ, նաև համակարգում է Հայ դատի հանձնախմբերի աշխատանքները եվրոպական տասնչորս երկրում, իր գործունեության բնույթով և արդյունքներով պայմանավորված, պարբերաբար հայտնվում է ադրբեջանական հակաքարոզչության, սադրանքների, ընդհուպ՝ սպառնալիքների թիրախում։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի կենտրոնական գրասենյակը:

«Հայ դատի Եվրոպայի գրասենյակի դեմ Ադրբեջանի պայքարը հայտնի է կոռուպցիոն բազմաթիվ դրսևորումներով: Դրանցից մեկը եվրոպական տարբեր պարբերականներում գրասենյակի և դրա նախագահ Գասպար Կարապետյանի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածումն է, որի նպատակը ինչպես նրան, այնպես էլ Եվրոպայում Հայ դատի աշխատանքը վարկաբեկելն է։ Հատկանշական է, որ Գասպար Կարապետյանին ադրբեջանական իշխանությունները դեռևս տարիներ առաջ հեռակա կարգով դատապարտել են բանտարկության»,-ասված է հաղորդագրության մեջ:։

Ադրբեջանական հերթական սադրանքի հետևանքով 2023թ․ մարտի 17-ին բելգիական «Le Vif» պարբերականում հրապարակվել է ինքն իրեն քաղաքագիտության դոկտոր և Մերձավոր Արևելքի մասնագետ ներկայացնող Սեբաստիան Բուսուայի՝ բացահայտ ստի ու կեղծիքի վրա հիմնված հոդվածը, որը նպատակ է հետապնդում Հայ դատի Եվրոպայի գրասենյակին ու դրա ղեկավարին մեղադրել կոռուպցիոն գործարքների, եվրոպական պաշտոնյաներին կաշառելու, այդպիսով, օրինակ Եվրոպական խորհրդարանում Հայաստանի օգտին բանաձևերի ընդունում ապահովելու մեջ։ Հեղինակը փորձել է ադրբեջանական մտացածին թեզերը կապել վերջերս Եվրոպական խորհրդարանում տեղ գտած մի կոռուպցիոն սկանդալի հետ, որը կրում է «Քաթարգեյթ» անվանումը։

Այսպես՝ նա օգտագործում է «Արմենիագեյթ» ձևակերպումը՝ հավանաբար հաշվի առնելով, որ «Քաթարգեյթի» մասին հրապարակումները Եվրոպայում մեծ դիտողականության են արժանանում։ Հատկանշական է նաև, որ հոդվածագիրը գրեթե նույնությամբ ցիտել է ադրբեջանական պետական քարոզչամեքենայի հենասյուներից մեկը համարվող Haqqin.az լրատվամիջոցում դեռևս 2018թ․ Գասպար Կարապետյանի դեմ գրված հերթական հոդվածի «պնդումները»։

«Եվրոպացի ընթերցողին և եվրոպական քաղաքական շրջանակներին ապակողմնորոշելուն ուղղված և ակնհայտորեն ադրբեջանական հետք կրող նմանօրինակ սադրանքները կանխելու նպատակով Հայ դատի Եվրոպայի գրասենյակը ձեռնարկել է համապատասխան միջոցներ․ խնդիրը քննարկվել է նաև ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի հանձնախմբերի՝ ապրիլի 13-ին կայացած առցանց քննարկման ընթացքում։ Մասնավորապես, նույն՝ “Le Vif” պարբերականում ապրիլի 14-ին հրապարակվել է Հայ դատի Եվրոպայի գրասենյակի պատասխան-հոդվածը, որում ամբողջապես մերկացվում և հիմնավորապես բացահայտվում է հրապարակման կեղծ բնույթը, հերքվում են Հայ դատի գրասենյակին և Գասպար Կարապետյանին հասցեագրվող այնպիսի մեղադրանքներ, ինչպիսիք են եվրոպացի պաշտոնյաներին կաշառելը, Եվրոպական խորհրդարանի պատգամավորների՝ Հայաստան այցելությունները ֆինանսավորելը, Լյուքսեմբուրգի քաղաքացիություն ունենալն ու թաքցնելը, Աֆրիկայից Եվրոպա ադամանդի տարանցման բիզնեսներ ունենալը, Բելգիայի Թագավորությունում ադամանդի վաճառքով զբաղվելը և այլն։

Հայ դատի Եվրոպայի գրասենյակը պատրաստվում է նաև դատական հայց ներկայացնել Սեբաստիան Բուսուայի դեմ»,-ասված է հաղորդագրության մեջ: