Լատվիան Ուկրաինային կփոխանցի իր բոլոր Stinger համակարգերը
Ուրբաթ օրը Ուկրաինայի պաշտպանության հարցերով կոնտակտային խմբի նիստում Լատվիայի պաշտպանության նախարար Ինարա Մուրնիեցեն հայտարարեց Կիևին փոխանցելու «Սթինգեր» զենիթահրթիռային համակարգերը։
«Լատվիան պատասխանել է ՀՕՊ համակարգերի մատակարարման Ուկրաինայի խնդրանքին և որոշել է Ուկրաինային փոխանցել «Սթինգեր» հակաօդային պաշտպանության բոլոր համակարգերը, որոնք մենք դեռ ունենք։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի դրանք հնարավորինս արագ հասցնենք Ուկրաինա»,- հայտարարել է Մուրնիեսը։
Բացի այդ, Լատվիան շարունակում է իրականացնել ուկրաինացի զինվորականների պատրաստման ծրագիրը։