Թբիլիսիում հարձակման ենթարկված Արթուր Միրզոյանը կոչ է անում ապրիլի 24-ին միանալ դեպի Թուրքիայի դեսպանատուն իրականացվելիք պահանջատիրական երթին (տեսանյութ)
Ինչպես արդեն տեղեկացրել էինք Թբիլիսիում հարձակման է ենթարկվել «Վրաստանի Հայ Համայնք» ՀԿ նախագահ Արթուր Միրզոյանը:
Միրզոյանն ավելի ուշ տեսաուղերձ է հրապարակել և գրել.
«Բարև հայրենակիցներ, տեղյակ պահեմ բոլորին, որ արդեն տանն եմ, ճիշտ է քիչ վնասվածքներ ունեմ, բայց լավ եմ։ Շնորհակալություն եմ հայտնում բոլորին, ով կանգնած էր կողքիս, ով զանգում էր, գրում էր, անհանգստանում էր։ Հեռախոսս դեպքի պատճառով կոտրված է և չեմ կարող ձեզ պատասխանել, վաղվանից արդեն կապի մեջ կլինեմ, մեծապատիվ շնորհակալ եմ բոլորիցդ։
Կհանդիպենք ապրիլի 23-ին, ժամը` 11:00-ին Ավլաբարիի Սուրբ Էջմիածին եկեղեցու հարակից տարածքում, որտեղ կանցկացվի ցուցահանդես` «Հայոց ցեղասպանություն 1915-2023թթ»» թեմայով, նույն օրը, ապրիլի 23-ին, ժամը` 19:30, կայանալու է` ավանդական ջահերով երթ, Իսանիի մետրոյի հարակից տարածքից դեպի Սուրբ Էջմիածին եկեղեցու բակում գտնվող խաչքարի մոտ, նվիրված` Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակին և ապրիլի 24-ին Ժամը` 13:00-ին հանդիպում ենք Ֆիլարմոնիայի մոտ, պահանջատիրական երթ դեպի Թուրքիայի դեսպանատուն։
Կոչ եմ անում բոլոր հայերին, միասնական լինենք, բոլորս մի կողմ դնենք անձնական գործերը և մասնակցենք բոլոր միջոցառումներին»: