Լիոնել Մեսսիին ձեռք բերելու Ռեալի ապարդյուն փորձերը
Վերջին հինգ տարում Մադրիդի «Ռեալը» երեք անգամ փորձել է ձեռք բերել կատալոնական «Բարսելոնայի» արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսիին սակայն ապարդյուն, այս մասին հաղորդում է «Cadena COPE»-ն:
Մադրիդցիները առաջին անգամ ցանկացել են գնել արգենտինացի 28-ամյա ֆուտբոլիստին 2011 թվականին, երբ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն մոտ էր անգլիական «Մանչեսթեր Սիթի» տեղափոխվելուն, բայց նրանք կտրուկ մերժում են ստացել: Իսկ ահա հաջորդ մերժումը տեղի է ունեցել 2013 թվականի ամռանը և կրկին պորտուգալացու հնարավոր հեռացման պատճառով: Այդ ժամանակ «Ոսկե գնդակի» հնգակի դափնեկրի հետ է հանդիպել «արքայական ակումբի» բարձրաստիճան պաշտոնյան, սակայն նույնպես բացասական պատասխան է հնչել:
Հիշեցնենք, որ երրորդ փորձը ձախողվել է 2014 թվականի ամռանը: