Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակը կոտրել է ադրբեջանական պետական կայքերը
Հայոց բանակի կազմավորման 24-րդ տարեդարձի կապակցությամբ Մոնթե Մելքոնյանի կիբեր բանակի հաքերները այսօր հարձակում են գործել Ադրբեջանի պետական հաստատությունների կայքերի վրա:
Այս մասին համապատասխան գրառում է հայտնվել կիբեր բանակի ֆեյսբուքյան էջում, ըստ որի` հարձակման պատճառով անհասանելի են դարձել Ադրբեջանի կառավարության կայքը (gov.az), Ադրբեջանի պետական պորտալը (e-gov.az) եւ հարկային ծառայության կայքը (taxes.gov.az):
Հրապարակվել են գաղտնի փաստաթղթեր քաղաքացիական ծառայության հանձնաժողովի կայքից (csc.gov.az), 81 հազար ադրբեջանցիների էլեկտրոնային հասցեներ, գաղտնաբառեր, անուն-ազգանուններ եւ IP հասցեներ:
Բոլոր տվյալները տեղադրված են բաց ցանցում, որը կարելի է ներբեռնել: