Ըմբշամարտի ԵԱ-ում Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ
Զագրեբում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 77 կգ քաշային Մալխաս Ամոյանը դուրս եկավ կիսաեզրափակիչ՝ հաղթելով դանիացի ըմբիշին։
Ավելի վաղ կիսաեզրափակիչ էր դուրս եկել նաև 63 կգ քաշային Հրաչյա Պողոսյանը։