Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

Կարծես բոլոր արտահերթ խնդիրները լուծել էին, հերթը հասել էր մատաղին. Տեր Գաբրիել

Տեր Գաբրիել Վարդանյանը գրում է.

«Ցավալի, բայց յուրօրինակ օրինաչափություն է դարձել իշխող կուսակցության այս կամ այն երեսփոխանից նման բարձրագոչ և իրականությունից կտրված ելույթներ լսելը Ազգային ժողովի ամբիոնից։ Մարդիկ, որոնք իրենց անգործությամբ և սեփական աննահանջ լռակյացությամբ թիզ առ թիզ հայրենիքի սահմանները զավթած իրական թշնամու դեմ պայքարելու փոխարեն ներքին թշնամիներ ման գալուց զատ որևէ գործով չեն զբաղվում, անկոտրում, արդեն հինգ տարի, հայտնի «մուրադի» դեմքով, քննադատում և նույնիսկ ծաղրում են ազգային կառույցներին՝ այդ թվում և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցուն։

Մարդիկ, որոնք պետությունը և իրենց իշխանությունը նույնացնում են, առնվազն չեն կարող օբյեկտիվ դատողություններ անել։ Այսօր ևս բան ու գործ թողած, կարծես բոլոր արտահերթ խնդիրները լուծել էին ու էլ ոչ մի հարցով զբաղվելու կարիք չկար, հերթը հասել էր մատաղին։ ԱԺ ամբիոնից խոսում են մատաղի ավանդույթը «փոխակերպելուն» և ոչ տանում-ոչ բերում քրիստոնեական այս բարեպաշտական սովորությունն արժեզրկելու փորձը ուզում են հիմնավորել ինչ-որ սննդային անվտանգության նորմերի պահպանմամբ, առանց հասկանալու, որ մատաղը միայն սննդի հարց չէ, որ մատաղի բովանդակությունն ավելին է քան սնունդը։ Մատաղի ավանդույթը «փոխակերպելու» փոխարեն, փոխեք իրավիճակը Լաչինի միջանցքում…

Այո՛, հարգելիներս, վերջին տարիներին ազգային ավանդույթների աղճատվածությունը և դրանց տարատեսակ, երբեմն ծիծաղելի մեկնաբանությունը դարձել է սովորական։ Բայց ևս մեկ կարևոր արձանագրում՝ կան ավանդույթներ, որոնք չեն կարող «փոխակերպվել», օրինակները բազում են…

Մեկ ճշմարտություն կա, ազգային արժեքների վրա խարսխված պետականությունն է միայն ունակ տոկալու և գոյություն ունենալու։ Ոչ մի քննադատության չի դիմանա, թերևս այն, որ ազգային ավանդույթները պահող և ապագա սերունդներին փոխանցող կարևորագույն կառույցը եղել է, կա ու կլինի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, իսկ «Աբու-Լալայի քարավանները, զեփյուռի նման մեղմ օրորվելով, կգան ու կգնան»։

Այսօր, առավել քան երբևէ, մեր ազգին պետք է միասնականություն, միաբանություն և սա է ճշմարտությունը, անկախ նրանից առերեսվո՞ւմ ենք դրան, թե՞՝ ոչ։ Իհարկե, պետք չէ և նույնիսկ քրիստոնեական էլ չէ հավերժական թշնամությունը, բայց հայրենասիրությունը պետք է ցանկացած քաղաքականության և գործունեության խարիսխը լինի։ Ինչպես որոշների համար անհասկանալի կամ նույնիսկ ատելի է թրքատյացությունը, այնպես էլ շատերիս համար անհասկանալի եւ անընդունելի է չափից առավել թրքասիրությունը։ Ցավալի է, բայց կրկին որպես հայ մարդ, երբ անդրադարձ ես ունենում այն բոլոր դժբախտություններին և մարտահրավերներին, որոնք կախված են մեր երկրի գլխին ու տեսնում կառավարող իշխանությունների անհանդուրժողականությունը ներքին ընդիմախոսներին և սիրահոժար, անընդունելի գլխիկորությունը արտաքին թշնամիների հանդեպ, հասկանում ես, որ ներկան անորոշ է, իսկ ապագայի հարցը՝ կասկածի տակ։

Իսկ այս քաոսը կարելի կլինի միայն կարգավորել ազգային ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ։ Եկեղեցին և հոգևորականությանը թիրախավորելով, մեկ է՝ չեք փոխի այն սարսափելի աղետը, որի թիվ մեկ մեղավորը և թիվ մեկ պատասխանատուն Դուք եք։ Պետք է հասկանալ, որ Հայրենասիրությունը պաթոս չէ, այլ՝ ապրված իրականություն, կենաց չէ, այլ՝ գոյություն։

Այո, ինչպես Հայոց Հայրապետն է բազմիցս կրկնել, մեզ այս օրերին առավել ևս պետք է ազգային միաբանություն և մարտահրավերների հանդեպ միասնական պայքար։ Եվ, քանի որ այս տարին հռչակել եք չարենցյան, պիտի մեջբերեմ մեծանուն հայի հետևյալ միտքը. «ՈՎ ՀԱՅ ԺՈՂՈՎՈՒՐԴ, ՔՈ ՄԻԱԿ ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ՔՈ ՄԻԱՍՆԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ Է»։