Պոպուլիստական դիկտատուրաները միշտ որպես կրկես են սկսվում, հետո աստիճանաբար վերածվում են բռնապետական դժոխքի․ Կարեն Վրթանեսյան
Պոպուլիստական դիկտատուրաները միշտ որպես կրկես են սկսվում, հետո աստիճանաբար վերածվում են բռնապետական դժոխքի։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանը։
«Դժոխքում ակամա հայտնվածները հետո փորձում են հիշել, թե որ կետում ամեն ինչ գնաց սխալ ճանապարհով, վիճում են իրար հետ այդ մասին, չհասկանալով, որ իրականում դժոխք հասել են մանր, երբեմն նույնիսկ ծիծաղելի թվացող դրվագներով...
«Ծեփել պատերին, փռել ասֆալտին, ահահահա, ինչ ծիծաղելի է»... «Պինցետով ու թթի արաղով վիրուսը կքաշենք, ահահահա»... «Հլը էս մանկապարտեզին նայեք, որ հավաքել են իրենց շուրջ» ... «սրանք լրիվ անմեղսունակ են» և այլն, և այլն։
Հ.Գ. Ընդ որում ծաղրածուներն ու աբսուրդը դժոխքում մնում են։ Բայց «չգիտես ինչու», դրանք է՛լ ընդհանրապես ծիծաղելի չեն լինում»։