Թուրքերը փողոցները մաքրում են Վանա լճի ջրերով
Թուրքիայի արևելյան շրջաններում ( Արևմտյան Հայաստան) ճանապարհները սառույցից մաքրելու հետաքրքիր ձև են գտել: Տեղեկացնում է sondakika.com կայքը:
Վանա լճի շրջակա նահանգներում վերջերս տեղացած առատ ձյունը ճանապարհներին շատ դժվար իրավիճակ է ստեղծել: Ճանապարհները սպասարկող ընկերություններից մեկը որոշել է Վանա լճի ջրով մաքրել սառցակալած ճանապարհները: Քանի որ Վանա լճի ջուրը շատ հարուստ է աղով և սոդայով, շատ լավ մաքրում է ճանապարներին առաջացած սառույցը: Ջուրը շատ կարճ ժամանակում քայքայում է սառույցը և դրանից հետո չի սառում: Այժմ Վանա լճի շրջակա նահանգներում բոլոր ճանապարհները սպասարկող ընկերությունները վարվում են նույն ձևով: