ՀՀ-ն որևէ կերպ չի փորձում օժանդակել ՌԴ-ին՝ շրջանցելու սանկցիաները. մենք մեր երկրի շահերն ենք ապահովում. Քերոբյան
Մենք մեր աշխատանքով փորձում ենք պահպանել ԵԱՏՄ պայմանագրի դրույթները՝ ապահովելով այն, որ ՀՀ ընկերությունները չընկնեն երկրորդային սանկցիաների տակ։ , Կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Տեսնում եք, որ մի քանի ընկերություններ կան, որոնք արդեն սանկցիաների տակ են ընկել։ Մենք փորձում ենք մաքսիմալ ապահովել մեր երկրի ընկերությունների՝ սանկցիաների տակ չընկնելը»,–ասաց նա։
Քերոբյանը նշեց,որ բազմաթիվ պարբերականներում հրապարակումներ լինում են, թե ՌԴ-ն շրջանցում է պատժամիջոցները՝ այդ թվում նաև Հայաստանի օգնությամբ, բայց ՀՀ էկոնոմիկայի նախարարը պարզաբանում է` դրա գլխավոր շարժառիթն այն է, որ Հայաստանը ՌԴ-ի հետ գտնվում է նույն մաքսային և տնտեսական գոտում, ինչը նշանակում է, որ ապրանքների տեղաշարժը երկրների միջև ազատ է։
«Այդ մտահոգությունը փարատելու համար մենք խոսում ենք մեր ամերիկյան և եվրոպացի գործընկերների հետ, բացատրում ենք, թե որ ապրանքատեսակների առևտրի հիմքերը որոնք են և արդյո՞ք մենք չենք խախտի ԵԱՏՄ պայմանագիրը։ Կարողանում ենք բացատրել, որ այն գործողությունները, որ անում են ՀՀ ընկերությունները, նպատակ չունեն Հայաստանը երկրորդային սանկցիաների տակ գցելու, այլ բխում են մեր երկրի տնտեսական և աշխատանքային շահերից», - ասաց Քերոբյանը։