Հանրապետականները Բայդենից պահանջում են դադարեցնել Ուկրաինային տրամադրվող օգնությունը
Ամերիկացի հանրապետական մի խումբ սենատորներ բաց նամակով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենին՝ կոչ անելով դադարեցնել ռազմական մատակարարումները Ուկրաինային։
Նամակի տեքստը հայտնվել է ամերիկյան կայքերից մեկում, դրա իսկությունը հաստատել է հանրապետական Ռենդ Փոլը։
«Պատերազմի երկրորդ տարին սկսված է, բայց տեսանելի ավարտը չի երևում, և չկա հստակ ռազմավարություն, թե ինչպես պետք է ավարտվի այն: Ուկրաինայում Ռուսաստանի հետ պատերազմը չի բխում Միացյալ Նահանգների շահերից և սպառնում է էսկալացիայի, որը կարող է դուրս գալ վերահսկողությունից»,- ասվում է նամակում, որը մեջբերում է ուկրաինական լրատվամիջոցը։
Սենատորները կարծում են, որ Սպիտակ տան՝ Ուկրաինային կանոնավոր օգնություն ուղարկելու և Ռուսաստանի դեմ պատժամիջոցներ կիրառելու ռազմավարությունը հանգեցնում է էսկալացիայի և ավելի մեծ բռնկման։