Իրանի հայտարարությունը բացարձակ սուտ է․ ԱՄՆ ռազմածովային ուժեր
Իրանական Fateh սուզանավի գործողությունների պատճառով ամերիկյան USS Florida սուզանավի ջրի երես դուրս գալու մասին հաղորդագրությունը չի համապատասխանում իրականությանը։
Այս մասին Twitter-ում գրել են ԱՄՆ ռազմածովային ուժերի հինգերորդ նավատորմի ներկայացուցիչները՝ ի պատասխան իրանական Tasnim պետական գործակալության հաղորդագրության։
«Իրանի հայտարարությունը բացարձակ սուտ է։ Վերջերս ոչ մի ամերիկյան սուզանավ չի անցել Հորմուզի նեղուցով։ Այս հայտարարությունը հերթական իրանական ապատեղեկատվությունն է, որն ապակայունացնում է իրավիճակը տարածաշրջանում»,- ասված է նախարարության հաղորդագրության մեջ։