Ուկրաինան պատրաստվում է ռազմաճակատում ակտիվ գործողությունների․ Զելենսկի
Ուկրաինան պատրաստվում է ռազմաճակատում ակտիվ գործողությունների, դրանք անխուսափելի են, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
«Մենք պատրաստվում ենք Ռամշտեյնի հանդիպմանը, և պարոն Ստոլտենբերգի դիրքորոշումը կարևոր է։ Մենք պատրաստվում ենք մեր ակտիվ գործողություններին ռազմաճակատում, դրանք անխուսափելի են»,- շեշտել է նա։
Նախագահը նաև հավելել է, որ Ուկրաինան պատրաստվում է Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կանցկացվի ամռանը։