Ադրբեջանի հետ անհնար է խոսել վերջնագրի լեզվով․ Փաշազադեն հայ եկեղեցուն բարեկամության կոչ է արել
Ադրբեջանի հետ անհնար է խոսել վերջնագրի լեզվով, ասել է Կովկասի մահմեդականների գրասենյակի նախագահ Ալլահշուքյուր Փաշազադեն։
Այս մասին գրում է ադրբեջանական մամուլը։
«Կարծում եմ, որ Հայոց Կաթողիկոսի հայտարարություններն անընդունելի են կրոնավորի համար։ Կրոնական անձինք չպետք է պատերազմի, այլ խաղաղության կոչ անեն։ Կրոնական առաջնորդների միջամտությունը քաղաքականությանը սխալ է։ Մենք հայ եկեղեցուն բարեկամության կոչ ենք անում»։