Նա ռուսական անձնագիր ունի, բայց մեր հայն է․ Յուրա Մովսիսյանը՝ Սպերցյանի մասին
«Կրասնոդարի» և Հայաստանի հավաքականի նախկին հարձակվող Յուրա Մովսիսյանը մեկնաբանել է ռուսական թիմի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի՝ Հայաստանի հավաքականում հանդես գալու որոշումը։ Գրում է Armsport-ը։
«Սպերցյանն ընտրեց խաղալ Հայաստանի հավաքականում: Կորո՞ւստ է դա Ռուսաստանի համար։ Մի՞թե չեք տեսնում, որ կորուստ է:
Բայց այսպես կասեի․ դա Ռուսաստանի կորուստը չէ, Էդիկը մերն է։ Գիտեմ, որ նա ռուսական անձնագիր ունի, երկար ժամանակ է՝ Ռուսաստանում է, բայց հայ է»,-Մովսիսյանի խոսքերն է մեջբերում Матч ТВ-ն։