Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Ալիևին է հանձնում Հայաստանի պրոբլեմատիկ հատվածները

Տեղ համայնքում պրոբլեմատիկ հատվածը կրճատվել է ևս 1.4 կիլոմետրով։
ԱԺ-ում լրատվամիջոցների հետ զրույցում այս մասին ասել է Հայաստանում վարչապետ աշխատող Նիկոլ Փաշինյանը։

«Սա նշանակում է, որ ևս այդքան սահման ճշգրտվել է։ Այսինքն` և՛ մենք, և՛ ադրբեջանցիներն այդ կետի վերաբերյալ ունենք ընդհանուր կարծիք, որ մեր սահմանային գիծն անցնում է այդտեղով։ Իսկ սա նշանակում է, որ հայաստանցի սահմանապահները տեղակայվում են այդ սահմանից որոշակի հեռավորության վրա, և նույնն ադրբեջանցիները»,- ասել է Փաշինյանը։

Իսկ ի՞նչ է կատարվել Սյունիքի մարզի Տեղ համայնքում։ Առանձնապես ոչինչ. թշնամին քայլելով մտել է Տեղ համայնքից Հայաստանի սուվերեն տարածք ու դիրքավորվել է Հայաստանում՝ լուծելով պրոբլեմը և գլխացավանքից ազատելով Հայաստանի վարչապետին։

Պետական բարձրաստիճան պաշտոնյայի կողմից նման հայտարարությունը ազգային խարանի և խայտառակության լավագույն ցուցիչ է։

Հայաստանը ղեկավարում է մի մարդ, ով պետության տարածքային ամբողջականությունը պահպանելու փոխարեն թշնամուն է հանձնում այն, ինչ ուզում է թշնամին։ Ընտրված է հանձնելու մի քանի եղանակ՝ զոհերով, բանավոր պայմանավորվածություններով՝ առանց զոհերի, կտոր-կտոր` սուսուփուս հետ քաշվելով:

Պրոբլեմը Փաշինյանը լուծած կլիներ, եթե կարողանար ադրբեջանցիներին հեռացնել Հայաստանի տարածքներից, բայց արել է ճիշտ հակառակը` ադրբեջանցիները մխրճվել են մեր երկրի խորքը։ Դա Փաշինյանը համարում է պրոբլեմի լուծում, թեև լուծում կլիներ, եթե կարողանար հեկտարներով օկուպացված հայկական հողերից գոնե մեկ քառակուսի կիլոմետր ազատել թշնամու օկուպացիայից։

Այս պայմաններում է, որ Հայաստանի պետականության ոչնչացման վտանգն էլ ավելի է ահագնանում։

Մեր դիմաց թշնամի է՝ Հայաստանից 8 գյուղեր ստանալու պահանջով, մեր ներսում մի մարդ, ով համաձայն է տալ ամեն բան՝ փոխարենը ամուր պահել տակի աթոռը։

Ակնհայտ է, որ Հայաստանի 8 գյուղերը ևս Փաշինյանի համար դիտարկվում են որպես պրոբլեմատիկ հատվածներ։ Այդ մասին էր նրա հայտարարությունը, որ Հայաստան է համարում 29.800 քառակուսի կմ տարածքը՝ դա առանց 8 գյուղերի տարածքի է։

Պրոբլեմատիկ հատվածները կրճատելու Հայաստանի վարչապետի ասածը շատ ուղիղ ահազանգ պետք է համարվի այդ 8 գյուղերի բնակիչների համար։

Դրված է նրանց տնավեր անելու հարցը։ Գուցե նրանց առաջարկվի դժգույն և դժբախտ գյուղերը հանձնել, տեղափոխվել քաղաքում ապրելու՝ 10 միլիոն դրամ արժեքով մի սերտիֆիկատի հեռանկարով, բայց գնդակը հենց այդ գյուղերի բնակիչների դաշտում է։

Կհամաձայնե՞ն պետության տարածքը վաճառել, կրճատել մի քանի գրոշի դիմաց, թե կընտրեն արժանապատիվ ապրելու ուղին, կախված է նրանցից յուրաքանչյուրից։ Հենց նրանցից յուրաքանչյուրից է կախված նաև գլխավոր պրոբլեմի լուծումը։

NEWSPRESS.am