Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը․ Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի «Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը» վերտառությամբ հոդվածը։

Հոդվածն ամբողջությամբ ստորև․

Նիկոլն ասում է. «Մենք ամենևին էլ իշխող, կառավարող էլիտա չենք, մենք միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, ովքեր կառավարելու մանդատ են ստացել»։

«Միջին վիճակագրական քաղաքացին» պարտությունից հետո չհեռացավ, որպեսզի ժողովրդին ազատի պարտության ծանր բարոյահոգեբանական բեռից, ու հիմա պատրաստվում է մտնել բակ, բեսեդկա, տնետուն, որ պարտված-ստորացված-մոլորված միջին վիճակագրական քաղաքացուն ի՞նչ համոզի, համոզի ընդունել նոր պարտությու՞նը, նոր ստորացումնե՞րը։

Բայց իր դեմ հակաթույնը մատնում է հենց ինքը՝ «միջին վիճակագրական» Նիկոլը։

Այո, հենց հիմա մեզ պետք է հանրային, քաղաքական նոր էլիտա, առողջ վերնախավ, միջին վիճակագրականից մի քայլ ավելի առաջ մտածող, որը կասի՝ եկեք տեր կանգնենք մեր պետությանը, պահենք պետությունը։

Հենց մենք ինքներս ճանաչենք մեր պետությունը, մեր թշնամիներն ու բարեկամները նորից մեզ կճանաչեն։ Ու պետք չի մեզ վախեցնել այլոց թալանով. այսօրվա իշխանության ընդդիմախոսների մեծ մասը որևէ կապ չունի այդ տխրահռչակ թալանի հետ, նույն ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը որևէ կապ չունի այդ թալանի հետ, ՀՀԿ-ի անունից այսօր հանդես եկող ակտիվ գործիչները կապ չունեն, հանրային գործիչների մեծ շերտը ոչ մի կապ չունեն, Նիկոլի հրաժարականը պահանջող ակտիվ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը որևէ կապ չունի, և նրանցից շատերը հենց իրենք հանդես են գալիս սոցիալական արդարության դիրքերից։ Պետական համակարգում մի հսկա հատված հակաիշխանական հայացքներ ունի, բուհական, առողջապահական, մյուս բոլոր ձևավորված համակարգերում հսկայական ընդդիմադիր տրամադրություններ են, և որևէ «թալանչի» նրանց մեջ չկա, աշխատող, նորմալ մարդիկ են, որոնք դեռևս զսպում են իրենց՝ աշխատատեղը չկորցնելու վախից։ Դա ևս շատ ժամանակավոր է, և շատ արագ գալու է պահը, որ զսպել այլևս հնարավոր չի լինելու։ Շատ շուտով այդ «թալանի» նարատիվը չի աշխատելու այլևս։ Արդեն շատերն են հասկացել, որ «թալանչիները» կամ դրսում են ու վայելում են այդ «թալանը», կամ գործող իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ են հասցրել մտնել։

Կա՞ արդյոք այսօր իրական պայքար

Այս պահին մենք մեզ խաբում ենք, թե կա պայքար, թե դիմադրում ենք։ Այս պահին որևէ գրագետ պրոցես դեռ չկա։ Ունենք ցաքուցրիվ, տարբեր ամբիոններից ու եթերներից հորդացող ազգային-քաղաքական վոկալ։ Երբեմն՝ գրագետ խոսք, որը, բնականաբար, կորում է այդ աղմուկում։

Լայն հասարակության հետ կոմունիկացիան չի ստացվում, և արդյունք չկա։ Բայց սրա հետևությունը ոչ թե հասարակությանը մեղադրելն է, այլ՝ աշխատանքի վերանայումը։

Մեծ հասարակությունը պետք է լսի պարզ ու հստակ ձևակերպումներ՝ ի՞նչ ենք ասում, ինչի՞ մասին, և պետք է տեսնի, որ իր հետ խոսողը կազմավորված, համակարգված միավորներ, թիմեր են, որոնք պատրաստվում են ստանձնել պրոցեսների կառավարումը։

Սա է քաղաքական «երգ-ասմունքից» քաղաքական պրոցեսի ձևափոխման ճանապարհը, որը թույլ կտա՝ ազատվել ՄԵԿ հոգու իշխանությունից։