Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը

«Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ». Սերգեյ Ղազարյան

Արցախի Հանրապետության ԱԳ նախարար Սերգեյ Ղազարյանի հարցազրույցը «Արցախպրես» լրատվական գործակալությանը.

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի ապրիլի 18-ի հայտարարությունն այն մասին, որ Ղարաբաղում ապրող հայերը պետք է կամ ընդունեն Ադրբեջանի քաղաքացիություն, կամ փնտրեն բնակության այլ վայր։

Ադրբեջանի նախագահն առաջին անգամ չէ, որ անում է հայտարարություններ, որոնք բացահայտում են Արցախն էթնիկ զտման ենթարկելու և Արցախի բնիկ ժողովրդին իր պատմական հայրենիքից վտարելու Ադրբեջանի իրական նպատակները։ Ադրբեջանի ավտորիտար ղեկավարության կողմից Արցախի ավելի քան չորս ամիս շարունակվող շրջափակումն այդ հանցավոր ծրագրերի իրագործման գործիքներից ընդամենը մեկն է։ Հարկադրման, ուժի և ուժի սպառնալիքի կիրառման միջոցով Ադրբեջանը, ըստ էության, փորձում է ստիպել Արցախի ժողովրդին ընդունել Ադրբեջանի անօրինական պահանջները, որոնք, ի թիվս այլոց, հակասում են միջազգային իրավունքի պարտադիր նորմերին։

Այն փաստը, որ Ադրբեջանի ղեկավարությունն արդեն չի էլ թաքցնում իր հանցավոր մտադրությունները, վկայում է Արցախի շարունակվող շրջափակման դադարեցման և Ադրբեջանի ցեղասպան մտադրությունների կասեցման ուղղությամբ միջազգային արձագանքի և ներգրավվածության բավարար չլինելու մասին։ Փաստորեն, Ադրբեջանի իշխանությունները, գործելով բացարձակ անպատժելիության ու ամենաթողության մթնոլորտում, էլ ավելի են ընդլայնում ինչպես Արցախի, այնպես էլ Հայաստանի ժողովրդի դեմ իրականացվող հանցագործությունների ծավալներն ու աշխարհագրությունը։

Այս կապակցությամբ կցանկանայի ընդգծել, որ պետություններն, անհատապես և հավաքականորեն, պարտավոր են ձեռնարկել արդյունավետ և վճռական քայլեր՝ կանխելու ամենածանր հանցագործությունները, առաջին հերթին ցեղասպանությունն ու մարդկության դեմ ուղղված հանցագործությունները՝ ներառյալ էթնիկ զտումները և անօրինական տեղահանությունը։ Միևնույն ժամանակ, նման հանցագործությունների կանխման անմիջական պատասխանատվությունը կրում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը՝ մարմին, որը ոչ միայն ունի համապատասխան մանդատ, այլ նաև օժտված է անհրաժեշտ գործիքակազմով՝ կասեցնելու Արցախի և նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի հանցավոր մտադրությունները։

Այս համատեքստում ափսոսանք է հարուցում այն, որ չնայած ծանր հանցագործությունները կանխելու հանձնառությանը՝ որոշ միջազգային կառույցների և պետությունների ներկայացուցիչներ գործադրում են քաղաքական ջանքեր, որոնք անուղղակիորեն խթանում են Ադրբեջանի ոչ լեգիտիմ դիրքորոշումը և խրախուսում նրա ցեղասպան քաղաքականությունը։ Կարծում ենք, որ միջազգային դերակատարների, մասնավորապես՝ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության և Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման գործընթացներում ներգրավված դերակատարների նման մոտեցումը ոչ միայն անընդունելի և հակաարդյունավետ է, այլև հղի է անկանխատեսելի հետևանքներով ողջ տարածաշրջանի համար։

Ինչպե՞ս կմեկնաբանեք Ադրբեջանի նախագահի պնդումն առ այն, որ Ղարաբաղն Ադրբեջանի ներքին գործն է։

Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը երբեք չի դիտարկվել որպես Ադրբեջանի ներքին գործ՝ ոչ ԽՍՀՄ գոյության, ոչ էլ նախկին Խորհրդային Միության տարածքում անկախ պետությունների ձևավորման հետագա ժամանակաշրջանում։ Այդ մասին է վկայում այն փաստը, որ Արցախի (Լեռնային Ղարաբաղի), Հայաստանի և Ադրբեջանի անկախացումից հետո միջազգային հանրությունը ստեղծել է ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման հատուկ մեխանիզմ՝ Մինսկի գործընթացը։ Արցախի վերջնական քաղաքական կարգավիճակը որոշելու համար միջազգային ձևաչափ ստեղծելու որոշումը վկայում է այն մասին, որ միջազգային հանրությունն Արցախը չի ճանաչել որպես անկախ Ադրբեջանի մաս։ Իր հերթին, Մինսկի գործընթացին մասնակցելու Ադրբեջանի համաձայնությունը նույնպես ճանաչումն է այն փաստի, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը Ադրբեջանի ներքին գործը չէ։

Բացի այդ, հայկական կողմը մշտապես ընդգծել է, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը նախ և առաջ մարդու իրավունքների ու ազատությունների, և առաջին հերթին Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի խնդիր է։ Այս առումով, միջազգային, այդ թվում՝ Ադրբեջան պետության ստանձնած պարտավորությունների համաձայն, մարդու իրավունքների և ազատությունների հիմնախնդիրներն ուղղակի և օրինական հետաքրքրություն են ներկայացնում բոլոր պետությունների համար և չեն հանդիսանում բացառապես որևէ պետության ներքին գործը։ Աշխարհում կան բազմաթիվ օրինակներ, երբ որոշ երկրներ և միջազգային կազմակերպություններ ուղղակիորեն միջամտել են կոնֆլիկտային իրավիճակներին՝ կանխելու ցեղասպանությունը, զանգվածային սպանություններն ու մարդու իրավունքների խախտումները։ Ժամանակակից աշխարհում, այն իրավիճակներում, երբ մարդու բոլոր իրավունքներն ու ազատությունները, այդ թվում՝ ժողովուրդների հավաքական իրավունքները կոպտորեն խախտվում են, միայն միջազգային հանրության միջամտությունը և ազգերի ինքնորոշման իրավունքի ազատ իրացումը կարող են ապահովել նման իրավիճակների խաղաղ և քաղաքակիրթ հանգուցալուծում՝ առանց ուժի կիրառման, բռնության, բռնի տեղահանության և էթնիկ զտումների։

Շարունակվող շրջափակման, Արցախի ժողովրդի անհատական և հավաքական իրավունքների զանգվածային խախտումների և այլ ագրեսիվ գործողությունների պայմաններում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը որպես իր ներքին գործը ներկայացնելու պաշտոնական Բաքվի ձգտումն Ադրբեջանի ղեկավարության կողմից բացահայտ փորձ է միջազգային հանրությունից ստանալ քարտ-բլանշ Արցախի տարածքի էթնիկ զտումները և նրա բնիկ ժողովրդին հայրենի հողերից վտարումը շարունակելու համար։ Բացարձակապես անընդունելի ենք համարում Ալիևի վերջնագրային հայտարարությունները և նոր պատերազմ սանձազերծելու սպառնալիքները։ Արցախի ժողովուրդն ու իշխանությունները հավատարիմ են իրենց կողմից ընտրված ազատության և անկախության ուղուն, և Ադրբեջանի կողմից ստեղծված ոչ մի դժվարություն կամ սպառնալիք չի կարող ստիպել մեզ շեղվել այս ուղուց։

Արցախի և Ադրբեջանի միջև բանակցություններ հնարավո՞ր են։

Արցախի Հանրապետությունը եղել և շարունակում է հավատարիմ մնալ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորմանը։ Կարծում ենք, որ տարածաշրջանում տևական խաղաղություն կարող է ու պետք է ձեռք բերվի բանակցությունների միջոցով և փոխընդունելի մոտեցումների հիման վրա։ Միակողմանի հարկադրման միջոցներով, իհարկե, կարելի է սառեցնել խնդիրը, սակայն դա ժամանակավոր բնույթ է կրելու, ինչի վկայությունն է Արցախի 70-ամյա գոյությունը Ադրբեջանական ԽՍՀ կազմում։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման քաղաքական հարցերը պետք է քննարկվեն համաձայնեցված և միջազգայնորեն ճանաչված բանակցային ձևաչափով՝ կողմերի իրավահավասարության հիման վրա և նրանց կողմից ստանձնած պարտավորությունների կատարման ամուր միջազգային երաշխիքների առկայության պայմաններում:

Ինչ վերաբերում է տեխնիկական և հումանիտար հրատապ հարցերի լուծմանը, ապա շփումները կողմերի միջև սկսվել են 2020 թ․ նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարությամբ հրադադրի ռեժիմի հաստատումից հետո։ Ապրիլի 11-ին Արցախի Հանրապետության իշխանությունները հրատապ հումանիտար հարցեր քննարկելու նպատակով ՌԴ խաղաղապահ առաքելության միջոցով առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին ՌԴ խաղաղապահ առաքելության համակազմի տեղակայման վայրում և նրանց հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անկացնելու մասին։ Ադրբեջանի կողմից, սակայն, արձագանք այդպես էլ չի եղել։

Ադրբեջանը փորձում է քաղաքականացնել այդ շփումները՝ հակամարտության կարգավորման միջազգային մեխանիզմի անհրաժեշտությունը բացառելու նպատակով։ Մերժելով պաշտոնական Ստեփանակերտի հետ երկխոսության միջազգային մեխանիզմը՝ Ադրբեջանը փորձում է խուսափել հնարավոր պայմանավորվածությունների իրականացումից։ Արցախի և Ադրբեջանի միջև երկխոսության մեջ միջազգային հանրության ներգրավումը միակ ճանապարհն է՝ երաշխավորելու հակամարտության կարգավորման համապարփակ կարգավորումը։

Ինչպե՞ս եք վերաբերում ադրբեջանական կողմի այն պնդմանը, որ համաձայն 1991 թ․ Ալմա-Աթայի հռչակագրի, միութենական հանրապետությունների միջև սահմանները համարվում են պետական և, հետևաբար, Ղարաբաղը ճանաչվում է որպես Ադրբեջանի անբաժանելի մաս։

Նախ, պետք է նշել, որ Ալմա-Աթայի հռչակագիրը երբեք չի դիտարկվել որպես ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման կամ Արցախի կարգավիճակի որոշման քաղաքական և իրավական հիմք։ Դրա մասին է վկայում այն փաստը, որ մինչ հռչակագրի ընդունումը, Ռուսաստանի և Ղազախստանի միջնորդությամբ Ժելեզնովոդսկի գործընթացի շրջանակներում արդեն մի քանի ամիս ընթանում էին բանակցություններ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Համապատասխան հռչակագրի ստորագրումից հետո հակամարտության կարգավորման գործընթացը շարունակվել է Ռուսաստանի, ԱՊՀ, ԵԱՀԽ/ԵԱՀԿ միջնորդությամբ։ Բանակցային գործընթացի շրջանակներում միջազգային միջնորդները մշակել են կարգավորման հիմնարար սկզբունքներ և տարրեր, որոնց համաձայն Արցախի կարգավիճակը պետք է որոշվեր նրա բնակչության պարտադիր իրավական ուժ ունեցող կամարտահայտության միջոցով։ Այսպիսով, ճանաչվեց Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքը և առաջարկվեց մեխանիզմ դրա իրացման համար։ Այսպես, հակամարտության մեջ ներգրավված բոլոր կողմերը և միջազգային միջնորդները կարգավորման հիմնարար սկզբունքները մշակելիս չեն առաջնորդվել Ալմա-Աթայի հռչակագրով։

Ավելին, Ալմա-Աթայի հռչակագիրը, ինչպես և ցանկացած միջազգային փաստաթուղթ, պետք է առաջնորդվի ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներով ու սկզբունքներով, ինչպես նաև միջազգային իրավունքի այլ համընդհանուր նորմերով։ Հետևաբար, Ալմա-Աթայի հռչակագիրը պարունակում է նույն սկզբունքներն ու նորմերը, ինչ ՄԱԿ-ի Կանոնադրությունը, ներառյալ ինքնորոշման իրավունքը։

Այս առումով հարկ ենք համարում ընդգծել, որ մարդու իրավունքների զանգվածային լուրջ խախտումների և խտրական քաղաքականության վարման դեպքերում՝ ազգերի ինքնորոշման սկզբունքի վրա հիմնված անջատման իրավունքը գերակայում է պետությունների տարածքային ամբողջականության սկզբունքի նկատմամբ։ Տվյալ բանաձևը, մասնավորապես, նկարագրված է Պետությունների միջև բարեկամական հարաբերություններին և համագործակցությանը վերաբերող միջազգային իրավունքի սկզբունքների մասին հռչակագրում, ինչպես նաև ամրագրված է տարբեր երկրների դատական պրակտիկայում։