Ուկրաինան խնդրում է Թուրքիային առգրավել ԱՄԷ-ի հացահատիկ արտահանող բեռնատար նավը
Ուկրաինան խնդրում է Թուրքիային առգրավել ԱՄԷ-ի բեռնատար նավը, քանի որ նավի վրա Ղրիմի տարածքներից արտահանվող հացահատիկ կա, գրում է The Wall Street Journal-ը։
Թուրքիայի Սամսուն նավահանգիստ է ժամանել Պանամայի դրոշ կրող նավը՝ 19 հազար տոննա հացահատիկով: Ուկրաինայի դատախազությունը խնդրել է Թուրքիային առգրավել նավը՝ ասելով, որ այն գարի է բեռնել Ղրիմի նավահանգստում։ Նավը շահագործում է Դուբայում գործող Tower Shipping Co ընկերությունը:
Հրատարակությունը չի հստակեցնում, թե ինչպես են Թուրքիայի իշխանությունները արձագանքել այս կոչին։