Տեղում բոլոր տղամարդիկ զենք ունեն՝ բարձր պատրաստվածություն կա. Արմեն Խաչատրյան (տեսանյութ)
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանի կարծիքով՝ Սյունիքի մարզի Տեղ համայնքը ամենալավ պատրաստված գյուղն է:
«Բոլորն իրենց տեղը գիտեն, որևէ բանի խնդիր չունեն», - ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց նա:
Դիտարկմանը, թե մարդիկ ասում են «մեզ զենք տվեք»՝ արձագանքեց. «Օբյեկտիվ չեն ասել: Տեղ համայնքում կա զինանոց, կա ամեն ինչ, գյուղի յուրաքանչյուր տղամարդ գիտի, թե ինքն ինչ է անելու պատերազմական իրավիճակի ժամանակ»:
Նա վստահ է ՝ Տեղում ժողովուրդը շատ բարձր մակարդակի պատրաստվածություն ունի: