ԿԽՄԿ ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում կալանավորված ադրբեջանցի զինծառայողներին
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչներն այսօր Երևանում տեսակցել են Հայաստանի տարածք ներթափանցած և այժմ կալանքի տակ գտնվող ադրբեջանցի երկու զինծառայողներին, նրանց հետ տեղի են ունեցել առանձնազրույցներ։ Այս մասին լրատվամիջոցներին այդ մասին տեղեկացրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունուց։
«Որևէ մանրամասներ կապված այցի բովադակային մասի հետ, չենք հրապարակում հանրային հարթակում, քննարկում ենք միայն իշխանությունների հետ, անհրաժեշտության դեպքում փոխանցում ընտանիքներին»,- ասաց նա։
Զ.Ամատունին հայտնեց, որ Կարմիր խաչի նամակների տեսքով հնարավորություն է տրվել նրանց կապ հաստատել ընտանիքների հետ։