Իրանը պատժամիջոցների վերացումից 10 օր անց միլիարդավոր դոլարների պայմանագրեր է ստորագրել
Պատժամիջոցների վերացումից անմիջապես հետո Իրան ժամանեց Չինաստանի նախագահ Սի Ձինփինը: Չինաստանի հետ ստորագրվեցին մի շարք արձանագրություններ, որնք նախատեսում են երկու երկրների միջև առևտրային շրջանառությունը հասցնել 600 մլրդ դոլլարի: Այնուհետև Իրանի նախագահ Հասան Ռոհանին մեկնեց Իտալիա: Իտալիայի վարչապետի և նախագահի հետ հանդիպումներից հետո իտալական մետաղագործական Danieli Group ֆիրմայի, իտալական նավթային Saipem ընկերության և Իտալական Երկաթուղիներ ընկերությունների հետ կնքեց 17 մլրդ դոլլարի պայմանագրեր:
Այսօր Ռոհանին ժամանել է Ֆրանսիա: Նախատեսվում է հանդիպում Ֆրանսուա Օլանդի հետ: Քննարկվելու է ավելի քան 100 Airbus ձեռք բերելու հետ կապված հարցեր, ինչպես նաև Իրանում Peugeot, Citron, Renault, Nissan ավտոմեքենաների արտադրությունն ու ծավալների մեծացումը:
Գերմանական 2 խոշոր ընկերությունների հետ ևս պայմանագրեր են ստորագրվել: Simens ընկերության հետ 1.6 մլրդ դոլլարի պայմանագիր է ստորագրվել: Daimler ընկերության հետ քննարկվել է բեռնատարների արտադրության հարցեր և որոշվել է, որ ընկերությունը ապրիլ ամսից գրասենյակ կբացի Իրանում: Պատժամիջոցների վերացումից հետո իրանական Bank Pasargad բանկը որոշել է մուտք գործել թուրքական շուկա: Երեկ Իրան է շտապել ադրբեջանական նավթագազային պետական ընկերության նախագահ Ռովնեգ Աբդուլաևը:
Հիշեցնենք նաև, որ Հայաստանի, Ռուսաստանի և Վրաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության վերաբերյալ լուրեր են շրջանառվում, սակայն կոնկրետ դեռ ոչ մի պայմանագրի ստորագրման մասին չի հայտարարվել: