Ուիթքոֆն ու Քուշները Նյու Յորքում հանդիպել են Իրանի ԱԳ նախարարի հետՄեծ էգոներ հանդերձարանում. հայտնի է, թե ինչ որոշում է կայացրել Ռեալը Մոուրինյուի ապագայի հարցումՄատենադարանը կշարունակի համագործակցել մշակութային ժառանգության պաշտպանության միջազգային դաշինքի հետՍանկտ Պետերբուրգի հայ համայնքը հարգել է Հյուսիսային մայրաքաղաքի առաջին հայ հոգևորականի հիշատակը«Ամեն ինչ կարող եմ կորցնել, բայց Քեզ, Տե’ր, ո՛չ»․ Անանիա ՍրբազանԱլիևի նկարած քարտեզը․ Արթուր ԽաչատրյանԵրթևեկության կազմակերպման փոփոխություն տեղի կունենա Վարդանանց փողոցումԿոտայքի մարզում գողացել են շենքի տանիքի մետաղական հատվածն ու պատուհաններըՓեսան վրաերթի է ենթարկել աներձագին, ապա դիմել փախուստի. վիրավորը մահացել էԱրարատում ծեծկռտուքի գործով կալանավորվել է Մասիսի նախկին քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի եղբայրը. Armlur․amԱդրբեջանում պահվող հայ գերիները հայտնում են իրենց իրավունքների խախտումների մասին․ Human Rights WatchՄեկ շաբաթ է՝ Պարսեղովի փողոցում խմելու ջրի խողովակը վնասվել, ու ջուրը մի քանի կմ հոսում էԹրամփն ու Զելենսկին հանդիպել են ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում․ մանրամասներ2020-ի պատերազմից առաջ ադրբեջանական զինուժի կուտակումների մասին իշխանությունները տեղեկացված են եղելԹրամփը կոչ է արել Հռոմի ստատուտի մասնակից երկրներին դուրս գալ Միջազգային քրեական դատարանիցՀՀ-ն ու Իտալիան պայմանավորվել են ռազմական կրթության ոլորտում համագործակցությունը ընդլայնելու շուրջԿանգառում ծեծի է ենթարկվել թիվ 23 երթուղին սպասարկող ավտոբուսի վարորդը․ նա հոսպիտալացվել էԱդրբեջանը դադարեցրել է իրանական ավիաընկերությունների օդանավերի թռիչքները ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառովԱվտովթար Շիրակի մարզում․ «BMW»-ն դուրս է եկել ճանապարհից և կողաշրջվել, կա 4 վիրավորՀայաստանի և Վրաստանի կենտրոնական բանկերը համագործակցության հուշագիր են ստորագրելՄեկ մարդու հիվանդ երևակայության հետևանքով տարիներ շարունակ հալածվում են քաղաքական այլախոհներըՈվքեր են մեկնել Փաշինյանի հետ Նյու ՅորքՀարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության նոր հնարավորություններ կան. ԿոբախիձեՄենք առաջընթաց ենք գրանցել Հայաստանի հետ հարաբերություններում․ ԷրդողանՍնդիկի լռությունը և քլորոֆոսային «շոուն». ազգային անվտանգության սպառնալիքը՝ թեմայի շեղման ստվերումԱրամ Ա կաթողիկոսն ու Հունաստանի դեսպանը քննարկել են Լիբանանի և տարածաշրջանի իրավիճակըՀայաստան կժամանի Եվրոպական ժողովրդական կուսակցության գլխավոր քարտուղարը«ՌԴ-ի մահվան ու հնարավոր թուլացման մասին լուրերը չափազանցված են». ՇարմազանովՎրաստանից արտաքսվել է 83 օտարերկրյա քաղաքացիՄի շարք շրջաններում օդի ջերմաստիճանը կմոտենա պատմական առավելագույններինԹբիլիսիում ձերբակալել են քրեական շրջանակների հետ կապվող Պեյքրիշվիլի եղբայրներինCOP17-ին ընդառաջ քննարկում է եղել Հայաստան-Մեծ Բրիտանիա համագործակցության խորացման շուրջՀայտնաբերվել է 517 ոչ սթափ վարորդ․ պարեկների՝ անցած շաբաթվա ծառայության արդյունքներըՎրեժխնդրությունը կանխվել է. «Հրաշք այգու» ծեծկռտուքի մասնակիցները բերման են ենթարկվելUFC 331-ից հետո Ծառուկյանն ու Ռուֆին 60 օրով հեռացվել են մենամարտերիցՆախագահը և ԶՀԿ գլխավոր քարտուղարը քննարկել են ՀՀ-ում զբոսաշրջության զարգացման հնարավորություններըԱնդրանիկ Թևանյանի խափանման միջոցը երկարացվեց ևս 3 ամսովԱվտովթար՝ Երևանում. Արտաշատի խճուղում «Lada Granta»-ն բախվել է կայանված «Mercedes»-ին. կա վիրավորՇաբաթ օրը Մարմարաշենի Սուրբ Գևորգ եկեղեցում պատարագ կմատուցի Ռուբեն ՍրբազանըՎաղարշապատի հրապարակում գտնվող կինոթատրոնի շենքն օտարելու գործընթացում խախտումներ է հայտնաբերվելՌուբեն Ռուբինյանն ընդունել է Չինաստանից ժամանած պատվիրակությանՕկուպացված Արցախ է տեղափոխվել ևս 35 ադրբեջանցի
Բաքու մեկնած պաշտոնյան ԱՀԾ պետ Քրիստիննե Գրիգորյանն է․ հայտնի է այցի նպատակը
«Արևմտյան Ադրբեջանի համայնքում» ստեղծվել է աշխատանքային խումբ՝ ներկայիս ՀՀ-ի տարածքում գտնվող աղվանական քրիստոնեական ժառանգության ուսումնասիրության նպատակով․ Կարապետյան
Արեգնազ Մանուկյանի խափանման միջոցը փոխվեց
ԱԺ 4 պատգամավորներ մեկ շաբաթով կմեկնեն Տանզանիա. նրանցից մեկն ընդդիմությունից էԹուրքիան առաջարկել է դադարեցնել Ռուսաստանի և Ուկրաինայի կողմից Սև ծովում նավերի վրա հարձակումները. ՊեսկովԵրևանում հանրային սննդի օբյեկտի արտադրամասի գործունեության կասսեցումը վերացվել էԱռաջին մեդալը՝ Բուլղարիայում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի առաջնությունում, Էլիդա Քոչարյանը հաղթել է Ռումինիայի ներկայացուցչին (տեսանյութ)
Այսօր Երևանից ինքնաթիռ է մեկնել Բաքու․ Factor.am
Հասարակություն

Տնային պայմաններում պատրաստված օղին՝ 9 մարդու մահվան պատճառ. գործն ուղարկվել է դատարան

Արմավիրի մարզում մոտ 9 մարդու ալկոհոլային թունավորման հետեւանքով մահվան հասցնելու գործն ուղարկվել է դատարան: Այս մասին տեղեկանում ենք Դատախազությունից:

«2020 թվականի օգոստոսի 31-ին «Արմավիր» բժշկական կենտրոնից հաղորդում էր ստացվել Ոստիկանության Արմավիրի բաժին այն մասին, որ «ալկոհոլային թունավորում» ախտորոշմամբ՝ ծանր վիճակում, բուժօգնության են դիմել Արմավիր քաղաքի մի խումբ բնակիչներ:

«2020 թվականի սեպտեմբերի 1-ին Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի (այսուհետ՝ նախկին Քրեական օրենսգիրք) 279-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող ապրանքներ թողարկելը կամ իրացնելը, աշխատանքներ կատարելը կամ ծառայություններ մատուցելը) հարուցվել էր քրեական գործ (վարույթ):

Նույն ժամանակահատվածում «սուր ալկոհոլային թունավորում» եւ «թունավորում» ախտորոշմամբ բուժօգնության էր դիմել Արմավիր քաղաքի 30 բնակիչ:

Նախաքննության ընթացքում պարզվել է, որ քաղաքացի Ա.Հ.-ն, չունենալով պետական գրանցում եւ հատուկ թույլտվություն (լիցենզիա), 5 տարի՝ 2015 թվականից մինչեւ 2020 թվականը, Արմավիր քաղաքի իր տանը սպիրտը նոսրացնելու եղանակով պատրաստել է օղի, ինչպես նաեւ այլ ալկոհոլային խմիչքներ, որոնք վաճառելով ստացել է շահույթ՝ պետությանը պատճառելով 75 մլն 73 հազար դրամի վնաս:

Ա.Հ.-ն, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու ընթացքում, Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ա.Ա.-ի միջոցով՝ Արարատի մարզի Վերին Արտաշատ գյուղի բնակիչ Ա.Վ.-ից ձեռք է բերել 1000 լիտր սպիրտ եւ, չնախատեսելով անհայտ ծագման սպիրտի մեջ հնարավոր մեթիլ սպիրտի առկայությունը, սպիրտը ջրով նոսրացնելով՝ պատրաստել է եռակոմպոնենտ խառնուրդ պարունակող հեղուկ եւ որպես ալկոհոլային խմիչք վաճառել է՝ առաջացնելով 9 անձի մահ եւ 1 անձի առողջությանը պատճառելով ծանր վնաս:

2023 թվականի մարտի 29-ին դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Հ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ նախկին Քրեական օրենսգրքի 188-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (ապօրինի ձեռնարկատիրական գործունեություն) եւ 279-րդ հոդվածի 3-րդ մասով (անվտանգության պահանջներին չհամապատասխանող հումքերի կամ ապրանքների շրջանառությունը, աշխատանքների կատարումը կամ ծառայությունների մատուցումը):

Նախաքննության ընթացքում հաստատվել է նաեւ, որ Արտաշատ գյուղի բնակիչ Ա.Վ.-ն, լինելով անհատ ձեռնարկատեր, զբաղվելով ալկոգելի եւ այլ ախտահանիչ նյութերի արտադրությամբ եւ իրացմամբ, քննությամբ չպարզված ժամանակահատվածում եւ աղբյուրից, ապօրինի ձեռք է բերել եւ պահել թունավոր նյութ՝ մեթիլ սպիրտ, որից պատրաստված` մեթանոլի թույլատրելի սահմանային չափը գերազանցող՝ 21,8%-26,33% պարունակությամբ, 1000 լիտր ծավալով եռակոմպոնենտ խառնուրդը, 2020 թվականի օգոստոսի 23-25-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի վաճառել է Արմավիրի մարզի Ջանֆիդա գյուղի բնակիչ Ա.Ա.-ին, իսկ 600 լիտրը, թաքցնելու նպատակով, տեղափոխել եւ պահել է իր մորեղբորը պատկանող ավտոտնակի նկուղում:

2023 թվականի մարտի 29-ին հսկող դատախազի կողմից որոշում է կայացվել Ա.Վ.-ի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու մասին՝ նախկին Քրեական օրենսգրքի 275-րդ հոդվածի 1-ին մասով (խիստ ներգործող կամ թունավոր նյութերի ապօրինի շրջանառությունն իրացնելու նպատակով կամ դրանք ապօրինի իրացնելը):

2023 թվականի ապրիլի 17-ին հսկող դատախազը հաստատել է մեղադրական եզրակացությունը եւ վարույթի նյութերի հետ հանձնել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան»,- ասված է հաղորդագրության մեջ: