Կաթողիկոսը խոսեց HSBC բանկում իրեն վերագրվող միլիոնների մասին
Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին 2-րդը ևս Եռաբլուրում էր: Կաթողիկոսը դժկամությամբ, բայց պատասխանեց լրագրողների մի քանի հարցերի:
Նա խոսեց նաև իրեն վերագրվող միլիոնների մասին, մասնավորապես HSBC բանկում իր անունով բացված հաշվեհանարից.«Կարծում եմ դուք ինքներդ այդ մասին լավ գիտեք եւ այդ հարցին պատասխան տալն ավելորդ է: HSBC բանկում եղել է մի գումար, որը նվիրատվություն է եղել բարերարի կողմից երջանկահիշատակ մեր նախորդին: Նախորդի վախճանումից հետո այդ հաշիվը փոխակերպվել է մեր անունով»: