Վրաստանի ՆԳ նախարարը ծանոթացել է Պարեկային ծառայության և Օպերատիվ կառավարման կենտրոնի աշխատանքինՏիգրան Վիրաբյանը նշանակվել է ԿԳՄՍ փոխնախարարՕդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 3-5 աստիճանովՀագվի գյուղում կասեցվել է պանրի արտադրամասի արտադրական գործունեությունըԱրցախից տեղահանվածների համար կգործի բնակապահովման երկարաժամկետ վարձակալության նոր ծրագիր. այսօրվանից ուժի մեջ են մտնում մի շարք փոփոխություններՀայաստանը մեծապես կարևորում է Կանադայի հետ բարեկամական հարաբերությունների զարգացումը․ Փաշինյանի ուղերձը Կանադայի վարչապետինԾեծկռտուք․ 16-ամյա պատանիները հարվածներ են հասցրել ՌԴ քաղաքացուն և հափշտակել գումարՌուսական բանակը հրթիռակոծել է Զապորոժիեի, Խերսոնի և Խարկովի մարզերը. կան զոհեր և վիրավորներ«Նախնական զինպատրաստություն» առարկան փոխարինեցին «Անվտանգ կենսագործունեությամբ»․ «Հրապարակ»Արտահանման միֆն ու հայ գյուղացու համար ցավոտ իրականությունը. «Հրապարակ»25-օրյա վարժական հավաքների ժամկետը հնարավոր է 4-5 օրով կրճատել, սակայն իշխանությունը դա դիտարկում է որպես պատիժ և դեռևս չի գնում այդ քայլին․ ԱբրահամյանՁուկ մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը հեռանում ԱԺ-ից խոշոր կրիպտոարժույթներով և չգրանցված գույքի օտարմամբ. «Ժողովուրդ»Ծեծկռտուք` Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ․ կա 5 վիրավորՌուսաստանը փակել է Լատվիայի, Ֆինլանդիայի և Էստոնիայի հետ մի քանի սահմանային անցակետեր«Ժողովուրդ». ՍԴ-ն այսօր կմտնի խորհրդակցական սենյակ․ ընտրությունների գործով որոշումը կհրապարակվի հուլիսի 4-ին«Ժողովուրդ». ՔՊ-ում Ռուբինյանի շուրջ կոնսենսուս է ձևավորվել․ իշխանությունը վերաձևավորում է ԱԺ ղեկավարությունըԷլեկտրաէներգիայի անջատումներ` Երևանի 2 վարչական շրջանում և 4 մարզում«Հրապարակ». Պաշտոնների բաշխումը ՔՊ-ում շարունակվում է«Հրապարակ». Դաչայից` շտաբ. Փաշինյանը շտապել է փրկել իրավիճակըԻսրայելին թիկունքով շրջվելը հղի է անկանխատեսելի հետևանքներով․ իրանագետՄոսկվայից Երևան երկու չվերթ է ուշացվել«Այս տեմպով կհասնենք «Մեզ պե՞տք է Հայաստանը» հարցին»․ Քրիստինե Վարդանյան2,5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկովՄեր երկիրը օտարերկրյա դավադրությունների հարթակ չէ. Սիրիայի նախագահԱնտառային հրդեհների դեմ պայքարի համար Թուրքիա կժամանի երկու ռուսական ինքնաթիռՌուսաստանը կասեցնում է մարդկանց և բեռների անցումը եվրոպական սահմանների երկաթուղային անցակետերովԽոշոր ավտովթար՝ Արարատի մարզում․ 9 վիրավորներից 2-ը անչափահասներ են«Ինչ էլ լինի, մենք մեզ պարտված չենք զգալու-2»․ Շարմազանով«Ուժեղ Հայաստան»-ի հետախուզվող 3 թեկնածուներից 1-ը հայտնաբերվել է և կալանավորվելՄոսկվայի խոշոր օդանավակայաններում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվելԹուրքիան չի ընդունում Հայոց ցեղասպանության մեղադրանքները. ԷրդողանՍկիրան տեղեկություն է հայտնել Մխիթարյանի ապագայի վերաբերյալՄեծ Բրիտանիան ավելի քան 5 միլիարդ ֆունտ կհատկացնի զինված ուժերում անօդաչուների ներդրման համարԱնահիտ Մանասյանը և Էստոնիայի գլխավոր դատախազը քննարկել են համագործակցության ընդլայնումըՄոսկվայի համբերությունն անսահման չէ․ ինչ կինի, եթե «կարմիր գծերը» հատվեն․ ԶաքարյանՀայաստանն ու Էստոնիան քննարկել են վիզաների ազատականացման հարցերըԻրանը՝ Ռյուտեի հայտարարությունների մասին. Դրանք աջակցություն են ԱՄՆ-ի հնարավոր հարվածներինՀՀ ԱԳՆ-ում քննարկվել են «Հայաստան–Գերմանիա համագործակցությունն ու խաղաղության գործընթացը»Վրաստանի ՆԳ նախարարը հարգանքի տուրք է մատուցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակինՍևանում բախվել են բեռնատարն ու մեքենան, վերջինս բախվել է արգելապատնեշինՆիդեռլանդներում վտանգավոր նյութի արտահոսքի հետևանքով 14 մարդ է վիրավորվելԱրցախի նախկին ղեկավարների գործով պաշտպանները պահանջել են արդարացման դատավճիռՍյունիքում փրկարարները փրկել են վիրավոր անգղի, որը Կարմիր գրքում գրանցված հազվագյուտ թռչնատեսակ էՀունիսի վերջին հզոր ձնաբծեր ՀՀ-ում՝ 2800մ բարձության վրա. ՍուրենյանԱրմավիրի ավտոտնակներից մեկում այրվել է Chevrolet մակնիշի ավտոմեքենա«Պատերազմի չգոյությունը չի նշանակում խաղաղություն»․ Բագրատ Սրբազանի ուղերձըԾննդյան իրավունքով քաղաքացիությունը մնում է անփոփոխ ԱՄՆ-ում ծնված երեխաների համարՆերկայացվել են ԵԱՏՄ միասնական մաքսային տարանցման համակարգի զարգացման հեռանկարներըՊարույր Հովհաննիսյանը ՄԱԿ-ում ներկայացրել է Հայաստանի մոտեցումները խաղաղաշինության վերաբերյալԱդրբեջանն արգելել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր
Հասարակություն

Շիկահողի արգելոցն այլևս գոյություն չունի. տարածքը ադրբեջանցիների տիրապետության տակ է անցել... ասելիք չունե՞ք. Նարինե Կիրակոսյան (լուսանկարներ)

«Էկո-մեդիա» ցանցի համահիմնադիր Նարինե Կիրակոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Բացառիկ կադրեր եմ հրապարակում։ Ուշադրություն՝ այս տարածքը ադրբեջանցիների տիրապետության տակ է անցել և ․․․ ցավո՛ք պետք է արձանագրենք․ ՇԻԿԱՀՈՂԻ ԱՐԳԵԼՈՑն այլևս գոյություն չունի:

Նկարների ներքևի հատվածում գտնվում է Ներքին հանդը, աջ կողմից մեր տարածքում, նկարից դուրս տեղադիրքով Ծավ բնակավայրն է, իսկ նկարի ձախ կողմը դեպի Արաքսի հովիտ ադրբեջանական ռազմական բազաներն ու տեղադիրքերն են։ Այս նկարի փորված ու ռազմական դիրքերի ամբողջ հատվածը 2020 թվականի պատերազմից հետո և 2022 թվականի սեպտեմբերից հետո թշնամու տիրապետության տակ են գտնվում։ Սա ինքնիշխան Հայաստանի տարածքն է, որ գրավել է Ադրբեջանը։ Այս նկարի Շիկահողի արգելոցի Մթնաձորի տեղամասի անտառային տարածքի մոտ 2.9 հազ քառակուսի մետրը թշնամին վերացրել է որպես բնություն։ Սա բնության բացառիկ հուշարձան, արգելոց է եղել։ Ներքևում մոտ 64 հա Ներքին հանդում գտնվող Սոսիների պուրակն է, որտեղ եկել, հազարամյա սոսին գրկել ու նկարվել էին Ալիևների ընտանիքը։ Արգելոցը կազմավորվել էր 1958 թվականին։ Ու բոլոր հայտնի, ընդունված դեռևս Սովետների օրոք քարտեզներով սա Հայաստանի տարածքն է։ Այն չէր կարող որևիցե կերպ լինել Ադրբեջանինը։ Հարց Շրջակա միջավայրի նախարարությանը․ Արգելոց է վերացվել, միջազգային հարթակներում ներկայացրե՞լ եք եղելությունը։ Պահպանման ռեժիմի կարգավիճակը փոխե՞լ եք։ Ուշադրություն, ես չեմ ասում, որ հայկական կողմը ևս ստիպված պաշտպանության համար որոշակի հողային աշխատանքներ է տարել և կատարվել է, այո, ծառերի սպանդ։ Չեմ ցույց տալիս ու չեմ մատնանշում, որովհետև գիտակցում ենք, որ թշնամու գրոհը դիմակայելու համար է արվել։ Սակայն, որտե՞ղ կարելի է տեսնել իրավական ի՞նչ տվյալներ եք ներկայացրել, ո՞ւր է գնացել հատված անտառը։ Ե՞րբ է կատարվել, ըստ ժամանակացույցի, և՛ Ադրբեջանի, և՛ Հայաստանի կողմից, արգելոցի կողմից կատարված աշխատանքները և ինչպե՞ս է իրականացվում պահպանությունը, եթե իհարկե իրականացվում է։

Չասեք վառելափայտի, քանի որ հարցը թանկարժեք հարյուրամյա կաղնիների և այլ տեսակների մասին է խոսքը գնում։ Գրանցե՞լ եք, Եվրոպական կառույցներին ներկայացրե՞լ եք, որ, հատկապես անկախ Հայաստանի կազմավորումից Շիկահողի արգելոցը աչքի լույսի պես ենք պահել, որ 2004 թվականին հատկապես բարեկարգվել և կարգավորվել է նաև Սոսիների պուրակ արգելավայրը, որն այսօր դարձել է ռազմական գործողությունների եղած ու նախապատրասվելիք տարածքը։ Նկարելու օրը մառախլապատ էր, ամբողջ աղետը չեմ նկարել։

Բայց այն, ինչ հեռվից թվացյալ անտառ է երևում, սկսած Կապան քաղաք չմտած ձախ կողմի ադրբեջանցիների օկուպացված և մեր կողմից նոր ճանապարհներ սարքված հատվածներում, կարելի է մասնագիտական լեզվով բնութագրել որպես կոճղաշիվային վերականգման ենթակա անտառ։ Այսինքն, եթե վերին բերի հողի շերտը 8-10 մետր լայնությամբ չեն վերացրել, ապա կտրվել է հաստաբուն ծառեր ու մնացել են կողքի շիվերը։ Այս մասով, ակնհայտ է, որ հստակ անտառները հատվել են որոշների գրպանը լցնելու համար։ Ադրբեջանցիներից մենք կարող ենք պահանջել վնասը միջազգային տրիբունաներում, իսկ հայկական կողմի մասով ․․․ ձեր խղճին լինի։ Երբ Երևանում այս քանի օրը մի երկու ծառեր էին հատվում, որ տնկվեն նորերը համացանցը թնդում էր։ Բա էս դեպքում ինչի՞ ձայն չենք հանում։

Բա նախարարությո՞ւն, բա կառավարությո՞ւն, բա ազգային անվտանգությո՞ւն ․․․ ասելիք չունե՞ք։ Թե՞ ․․․»