Արտատարածաշրջանային ուժերը պետք է շուտ հեռանան տարածաշրջանից․ Իբրահիմ Ռայիսի
Իրանի նախագահ Իբրահիմ Ռայիսին, ելույթ ունենալով Իրանի ազգային բանակի օրվա արարողության ժամանակ, ասել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության բանակը հագեցած է ժամանակակից գիտելիքներով և բացառիկ կարողություններով։
Այս մասին գրում է Mehr գործակալությունը։
Ռայիսին նշել է, որ արտատարածաշրջանային ուժերը պետք է որքան հնարավոր է շուտ հեռանան տարածաշրջանից, նշելով, որ Իրանը պահպանում է տարածաշրջանի անվտանգությունը և կանգնած է ահաբեկչական տարրերի դեմ, սակայն արտաքին ուժերի ներկայությունը սպառնում է անվտանգությանը:
Իրանի նախագահը նաև ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետության ուժն ու նրա ռազմական հզորությունը միանշանակ բխում են տարածաշրջանի շահերից։
Նա նաև նախազգուշացրել է, որ եթե Իսրայելն ամենափոքր քայլը ձեռնարկի Թեհրանի դեմ, ապա կբախվի Իրանի կոշտ պատասխանին՝ Հայֆայի և Թել Ավիվի ավերմանը: