Պուտինը տեսակապով կմասնակցի Ակկույու ԱԷԿ-ի բացման արարողությանը․ Էրդողան
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ապրիլի 27-ին տեսակապի միջոցով կմասնակցի Ակկույու ԱԷԿ-ի բացման արարողությանը։
Այս մասին չորեքշաբթի TRT հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի առաջնորդ Ռեջեբ Թայիփ Էրդողանը։
«Ապրիլի 27-ին տեղի կունենա Ակկույու ԱԷԿ-ի բացման արարողությունը։ Վառելիքի առաքումից հետո այս օբյեկտը կստանա միջուկային օբյեկտի կարգավիճակ։ Արարողությանը տեսակապի միջոցով կմասնակցի նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը»,- ասել է Թուրքիայի ղեկավարը։