Բրիտանացի պատգամավորն այցելել է օկուպացված Ակնա, քաջալերել ադրբեջանցիներին
Բրիտանական խորհրդարանում Ադրբեջանի բարեկամության խմբի ղեկավար Բոբ Բլեքմանն անցյալ շաբաթ Ադրբեջան կատարած այցի ժամանակ դիտել է օկուպացված Ակնայի ականազերծման գործընթացը։ Այս մասին նա գրել է Twitter-ի իր էջում։
«Հայկական ուժերը 1 միլիոնից ավելի ական են տեղադրել Ադրբեջանում: Այժմ խիզախ մարդիկ ականազերծում են, որպեսզի ականներից մաքրված տարածքներն օգտագործվեն բնակելի շենքերի և գյուղատնտեսության համար»,- ասել է Բլեքմանը: