Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի 2024 թվականին․ Բեն Ուոլես
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Բեն Ուոլեսը հայտարարել է, որ Ուկրաինայի զինված ուժերը լավատես են հակահարձակման հարցում։ Այս մասին հայտնում է The New York Times-ը։
«Ես լավատես եմ և հավատում եմ, որ Ուկրաինան կպահպանի ամուր դիրքերը, կարծում եմ նաև, որ մենք պետք է իրատես լինենք. չի լինի հրաշք և Ռուսաստանը չի փլուզվի», - ասել է Ուոլեսը:
Քաղաքական գործիչը նաեւ նշել է, որ, իր կարծիքով, Ուկրաինայում պատերազմը պետք է ավարտվի 2024 թվականին։