Արտակարգ դեպք Նուբարաշենում․ տղամարդը ընկերուհու տանից վերադառնալով, սպառնացել է ինքնասպան լինել, ապա հրկիզել տան գույքը
Այսօր՝ ապրիլի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։45-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության Փրկարար Ծառայության 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նուբարաշեն վարչական շրջանի շենքերից մեկի բնակիչը տանը սպառնում է ինքնասպանություն գործել, և լուսամուտից նկատվում է ծուխ։ Այս մասին գրում է Shamshyan.com-ը։
Պարզվել է՝ Նուբարաշեն 11 փողոցի շենքերից մեկի բնակիչը ներսում կոտրում է գույքը և սպառնում է, որ ինքն իրեն կվնասի։
Մոտ 2 ժամ մասնագետները փորձել են այդ տղամարդու հետ բանակցությունների արդյունքում հասնել նրան, որ նա չդիմի այդ քայլին, սակայն վերջինս, կոտրելով լուսամուտների ապակիները, տանից իրեր է նետել ցած։
Որոշ ժամանակ անց նկատվել է, որ լուսամուտից ծուխն ավելի ակնհայտ է երևում, ապա բացվել է տան դուռն ու տղամարդն ընկնել է աստիճաններին։
Տեղում ոստիկանները, բժիշկները, փրկարարները սկսել են անհրաժեշտ օգնություն ցուցաբերել, ապա տեղափոխել Այրվածքաբանության կենտրոն։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվել են տեսախցիկի առաջ խոսելուց, ասել են, որ մինչ այս դեպքը տղամարդը գնացել է իր ընկերուհու տուն, սպառնալիքներ է հնչեցրել նրա հասցեին, ապա վերադառնալով նշված բնակարան, նման գործողություններ է կատարել։ Տղամարդը Նուբարաշենի բնակիչ 44-ամյա Հ․ Ա․-ն է, ով Նուբարաշենում հայտնի է որպես սպիրտի նկատմամբ հակում ունեցող։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում