Ռուսական անօդաչուները հարձակում են գործել Օդեսայի մարզում
Ուկրաինայի Զինված ուժերի ռազմաօդային ուժերը հայտնել են, որ գիշերը ռուսական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են Ուկրաինայի Օդեսայի մարզի վրա։
Այս մասին հայտնում են ուկրաինական լրատվամիջոցները։
Հստակեցվում է, որ հարվածներ կան քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտի վրա։ Անօդաչուների հարձակման հետևանքով հրդեհ է բռնկվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ զոհեր և վիրավորներ չկան։