Թրամփ․ Իրանի հետ պատերազմում սկսվել է բեկումնային փուլԳերմանիայի զինված ուժերը կպաշտպանեն Լատվիայի օդային տարածքը Սեյմի ընտրությունների ընթացքումԳագիկ Խաչատրյանին վիրահատած գերմանացի բժիշկը ժամանում է Հայաստան՝ կալանավայրում նրան տեսակցելուՓաշինյանի քաղաքականությունը Արցախի քաղաքական և պետական ժառանգության վերացման գործընթաց է․ ՀակոբյանՀՅԴ Եվրոպայի Հայ դատի գրասենյակը քննադատել է Բաքվի միջոցառմանը եվրոպացի պաշտոնյաների մասնակցությունըՌԴ ՊՆ․ Չեռնոմորսկի նավահանգստում հարված է հասցվել ռազմական բեռ տեղափոխող նավիՎլադիմիր Պուտինը երկարաձգել է պարենային էմբարգոնԼեհաստանի վարչապետ Դոնալդ Տուսկը կժամանի ՈւկրաինաՍեպտեմբերի 19-ից Երևանի օդանավակայանի խաչմերուկում երթևեկության փոփոխություն կլինիԿարծիք կա, որ TRIPP-ը նպատակ ունի դուրս մղել Չինաստանին և Ռուսաստանին Հարավային Կովկասից. ՀՀ-ում Իրանի դեսպանԻրանի հետախուզության նախարարությունը խոստացել է գտնել սուննի քարոզչի սպանության մեղավորներինՖրանկֆուրտում մեկ շաբաթվա ընթացքում երրորդ անգամ պայթյուններ են որոտացելԻսրայելի ընդդիմության առաջնորդը պահանջել է մինչև ընտրությունները կասեցնել 12 նոր դեսպանների նշանակումըԿրկնակի վրաերթ՝ Արմավիրի մարզում․ հետիոտնը տեղում մահացել էՌումինիայի նախագահը վարչապետի պաշտոնում առաջադրել է եվրապատգամավոր Զիգֆրիդ ՄուրեշանինՔննարկվել են պաշտպանության ոլորտում ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը վերաբերող հարցեր«Ապրելու երկիր» կուսակցությունը Մարտունի համայնքում ևս կմասնակցի ՏԻՄ ընտրություններինՄիկոյան փողոցում վիճաբանության ժամանակ 59-ամյա տղամարդը գազային ատրճանակ է գործադրել«Պաշտոնյաների աշխատավարձերը կբարձրանան, իսկ աղքատության մակարդակը չի նվազել»․ ԴանիելյանԿԲ-ն զգուշացնում է․ հանդես են գալիս արժեթղթերի ձեռքբերման կեղծ առաջարկովՓաշինյանը քննարկել է TRIPP նախագծի իրագործման ընթացքը Ձորափի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանությունն ավարտվել է ատրճանակի հայտնաբերմամբ Հայաստանի շախմատի հավաքականները հաղթանակով են մեկնարկել օլիմպիադայի երկրորդ փուլը Փրկարարները հայտնաբերել են մոլորված քաղաքացունՓաշինյանը ՏԿԵ նախարար Խուդաթյանին Պեկին է գործուղում TRIPP-ի և այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» միջև բովանդակային որևէ տարբերություն չկա. թուրքագետ Հայաստանի նախկին արտգործնախարարը նախազգուշացրել է պետականությանը սպառնացող վտանգների մասին Ռուբինյանը դասային աստիճան է շնորհել Փաշինյանը կարևորել է Հայաստանի և Բրազիլի միջև հարաբերությունների զարգացումը Ղազախստանում մեկնարկել է «Ռուբեժ-2026» զորավարժության երկրորդ փուլը. ՀԱՊԿ-ից մանրամասնում են «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները բացահայտել են ներնետման դեպք Դավթաշենի կամրջի տակ կիսաքայքայված դի է հայտնաբերվելՀայկական ծագման ապրանքների արտահանումը հունվար-հուլիս ամիսներին դեպի ԵՄ աճել է 72,9 տոկոսով․ ՊապոյանԿմեծացվի պետական կառավարման համակարգի արդյունավետությունն ու թափանցիկությունըՇվեդիայի վարչապետը հրաժարական է տվելԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է տղամարդու մարմին, իսկ կամրջի վրա՝ նրան պատկանող «բարսետկան»Քննարկվել են ՀՀ կառավարության նոր ծրագրի առաջնահերթությունները կրթության ոլորտումԴատարանը պարտավորեցրել է Մբապեին 60 հազար եվրո վճարել ՊՍԺ-ին. հայտնի են մանրամասներըՌուսաստանն ու Ուկրաինան զոհված զինծառայողների մարմինների հերթական փոխանակումն են իրականացրելԿոտայքի մարզի երկու բնակավայրում փորձարկվելու են էլեկտրաշչակներՀՀ գլխավոր դատախազը բավարարել է Ֆրանսիայի միջնորդությունը. ծանրացնող հանգամանքներում գողություն կատարած անձը հանձնվել է Ֆրանսիայի իրավասու մարմիններինԻրանի հետ հակամարտությունը կկարգավորվի մինչև ընտրությունները. ԹրամփԴատախազական ներգործության արդյունքում՝ Վանաձոր համայնքի տիրապետմանն է վերադարձվել Հրանտ Մաթևոսյանի անվան այգու տարածքում գտնվող 15-րդ հողատարածքըՀայաստանի հավաքականները վստահ հաղթանակներով մեկնարկել են շախմատի համաշխարհային օլիմպիադան«Վագա Ֆարմ»-ի թվով 22 դեղատնում վարչական իրավախախտումներ են հայտնաբերվել (տեսանյութ)Ինչի՞ց է վախենում Փաշինյանը. արդյո՞ք Ալիևի գործոնն է խոչընդոտում Փաշինյանին Սամվել Կարապետյանին ազատ արձակելու հարցում․ հայտարարություն
Միհրան Խաչատրյանն ազատվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահի պաշտոնից
Ստեփանավանի ԲԿ-ի տնօրենի և գլխավոր հաշվապահի պաշտոնավարումը կասեցվել է. 25 մլն դրամ հափշտակելու վերաբերյալ քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել էԻջևանում ծառն ընկել է ճանապարհի երթևեկելի հատվածում. փրկարարները հեռացրել են այնԵղիշե Մելիքյանը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքական հրավիրված ֆուտբոլիստների ցանկը
Վազող տողեր

Նիկոլի ելույթը նոր կորուստների անոնս էր, նոր ծանր հարվածների, որոնք մեծ հասարակությունը, և նույնիսկ նրա կրթված շերտերը չեն պատկերացնում․ Վահե Հովհաննիսյան

Որևէ կերպ չթերագնահատեք Նիկոլի ելույթը. Այն բազմաշերտ է, բազմավտանգ ու անպայման ունենալու է շարունակություն։ Այս մասին իր հոդվածում գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը:

Նա նա7 նշել է. «Եվ այն ամբողջական է ու «լեգիտիմ»՝ միայն ու միայն Ալիևի համաժամանակյա ելույթի հետ։ Ըստ այդմ.

- Դա չճանաչված պետության ղեկավարի ելույթ էր։ Ասենք՝ Հարավային Օսիայի կամ նման մի բանի։ Իսկապես աննախադեպ բան է տեղի ունենում հիմա. միջազգայնորեն ճանաչված կայացած պետությունը հետ է գնում մինչև չճանաչվածի կարգավիճակ։

- Նա չի զգում կատարված պատմական աղետի ծավալները։ Չի զգում անսահման կորստի չափը։

- Նման ելույթից հետո դահլիճում հանդարտ քննարկումները և չփոփոխվող առօրյան խոսում են պետական և ազգային տոտալ փլուզումների մասին։ Կամազուրկ, անհեռանկար հայկական գետոյի մթնոլորտ, փլուզված հասարակություն և անելիքը չիմացող քաղաքական միավորներ։

- Նիկոլի դիմաց չկա այլընտրանքային առաջնորդություն, և դա´ է հնարավորություն տալիս Նիկոլին՝ ասել այն, ինչ ուզում է, պատմությունը կեղծել այնպես, ինչպես ուզում է, պետական մեքենան վարել այնտեղ, ուր ուզում է։

- Դա նոր կորուստների անոնս էր, նոր ծանր հարվածների, որոնք մեծ հասարակությունը, և նույնիսկ նրա կրթված շերտերը չեն պատկերացնում։

Եվ վերջապես, Նիկոլի ելույթը անխուսափելի է դարձնում «Մեծ հայկական ռազբորկան», որն անպայման լինելու է և ներառելու է թե' մինչև 2018-ը, թե' դրանից հետո, թե' նոյեմբերի 9-ից հետո ընկած ժամանակահատվածը։ Ինչպե՞ս հնարավոր եղավ Նիկոլի իշխանության գալը, ինչո՞ւ այսքան հեշտ փլուզվեց պետությունը, ինչո՞ւ այսքան հեշտ ժողովուրդը մերժեց պետությունը։ Ինչո՞ւ քաղաքական և պետական համակարգը համառորեն հանձնվեց պատեհապաշտներին՝ երկրի կառավարման պրոցեսից դուրս թողնելով գրագետ, պետական մտածողությամբ, լուրջ մարդկանց։ Ինչո՞ւ էր տարիներ ի վեր իշխանությունը շատ-շատերի համար ընկալվում որպես փող դիզելու միջոց, պետությունը՝ որպես «ոսկու հանք», ինչպե՞ս կարող էին Արցախի հարց ունեցող պետության բարձրաստիճան պաշտոնյաները դառնալ խոշոր կապիտալի տեր։

Սա ինչ-որ տեղ բացատրում է հանրության բթացած արձագանքը կատարվողին։ Սակայն չի բացատրում ընդդիմության արձագանքի անհամարժեքությունը։ Հանրային իմունիտետի լուրջ խնդիր ունեցող երկրում ընդդիմությունը պիտի կրկնակի, եռակի ավելի զգոն, մոբիլ ու պատասխանատու լինի։

Իրեն չճանաչված պետության ղեկավար զգացող մարդը, բնականաբար, պիտի էնպես անի, որ էդ պետության հասարակությունը վերածվի ամբոխի ու մոռանա իր պատմությունը, կորցնի սեփական ամբողջականության զգացողությունը։ Կանգնում է ամբիոնին ու մարդկանց համոզում, որ 30-ամյա պատմությունը չի եղել, դու հիշողություն չպետք է ունենաս, դու չես ունեցել խաղաղություն և արժանապատվություն, ու դու ոչինչ ես։ Իրեն պետք է դա, որ շարունակի մնալ իր տեղում ու կառավարի ամբոխը։ Իսկ մենք՝ հասարակությունը, ուզու՞մ ենք վերածվել ամբոխի։ Իհարկե չենք ուզում, և դրա հակաթույնը, իր դեմ պայքարի մեխանիզմն իր խոսքում առաջարկել է հենց ինքը՝ Նիկոլը։ Այդ մասին ավելի մանրամասն՝ վաղը»։