Արցախում հոսանքազրկման պատճառով ֆլյուրոգրաֆիկ սարքի հետ կապված առաջացել են խնդիրներ․ ԱՀ ԱՆ
ԱՀ Առողջապահության նախարարությունը իրազեկում է Մարտունու շրջանի բնակչությանը, որ հոսանքի անջատումներով պայմանավորված, շարժական թվային ֆլյուրոգրաֆիկ սարքի հետ կապված առաջացել են տեխնիկական խնդիրներ: Այդ իսկ պատճառով Սոս գյուղում ժամանակավոր չեն իրականացվի նախատեսված հետազոտությունները և խորհրդատվությունները:
Տեխնիկական խնդիրները լուծելուն պես լրացուցիչ կտեղեկացնենք Մարտունու շրջանի բնակչությանը: